Աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ Հայաստանի «Տաթեւի թեւերի» (5752 մետր) տարածքում անցկացվում է բեյսջամփինգի փառատոնը՝ Base Fest-2016: Էքստրեմալ սպորտի աննախադեպ փառատոնը հունիսի 5-10-ը Հայաստանում կմիավորի աշխարհի 8 երկրների ավելի քան 60 բեյսջամփերների: Base Fest-ը բացառիկ է նրանով, որ մասնակիցները առաջին անգամ էին ցատկում ճոպանուղու խցերից:
Վեցօրյա փառատոնի նպատակն է Հայաստանում ակտիվացնել զբոսաշրջությունը: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բեյսջամփերներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Ավստրալիայից:
38-ամյա ավստրալացի բեյսջամփեր Քեմ Թրեյսիի խոսքով Հայաստանը հրաշալի վայր է այս մարզաձեւի համար: «Դուք գեղեցիկ հովիտ ունեք, որը շրջապատում են գեղեցիկ սարերը: Միշտ սարսափելի է, երբ օդում ես, բայց դա պարզապես զարմանալի զգացողություն է»,- ասաց մարզիկը:
Նիդեռլանդներից փորձառու բեյսջամփեր Ռոնալդ Օվերդիքն էլ իր հերթին հիացմունքով նկատել է, որ Հայաստանում հիասքանչ բնություն է: «Հենց օդապարիկները բացվում են, դու լիցքաթափվում ես, նայում շուրջդ: Իհարկե, պետք է կենտրոնանալ վայրէջքի վրա։ Այստեղ՝ Հայաստանում վայրէջքի դաշտը բավականին մեծ ու հուսալի է»,- շեշտել է Ռոնալդ Օվերդիքը:
Ռուս բայսջամփեր Կիրիլ Ստեպանովը պատմել է Հայաստանի մասին իր տպավորությունների ու բեյսջամփինգից ստացած աննկարագրելի զգացողությունների մասին: «Այստեղ մեզ շատ դուր է գալիս: Երբ դու ցատկում՝ ինչ- որ անիրական միջավայրում ես հայտնվում: Դու զգում ես օդի ճնշումը: Շատ հետաքրքիր է»:
Նշենք, որ Base Fest կազմակերպել է Go2Armenia զբոսաշրջային ընկերությունը: Ճոպանուղու խցերից ցատկերը հանրահայտ բեյսջամփեր Գլեբ Վորեվոդինի միտքն էր:
Բեյսջամփինգը էքստրեմալ մարզաձեւ է, որտեղ օգտագործվում է հատուկ օդապարիկ՝ ֆիքսված օբյեկտներից ցատկելու համար. հիմնականում 320 մետր բարձրությունից: B.A.S.E.-ը անգելերեն բառերի հապավում է.
• building (Շենք),
• antenna (ալեհաավաք),
• span (ծածկում),
• earth (Երկիր).
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ