Բացասական կալորիաների դիետա («Negative Calorie Diet») հիմքում այն պնդումն է, որ կարելի է ուտել բացասական կալորիաներ պարունակող մթերքներ: Միակ խնդիրն այն է, որ բոլոր մթերքները կալորիաներ են պարունակում:
Բացասական կալորիականությամբ մթերքներն այն մթերքներն են, որոնց մարսողությունն ավելի շատ կալորիաներ է պահանջում, քան առկա են դրանցում: Օրգանիզմը ստիպված է լինում էներգիա ծախսել սնունդը մարսելու եւ յուրացնելու համար: Իրականում ամեն օր օգտագործվող կալորիաների 10 տոկոսն է ծախսվում օրգանիզմում սննդի վերամշակման համար: Իսկ «բացասական» կալորիաներով մթերքների մարսողության վրա ավելի շատ կալորիա է ծախսվում, քան դրանք պարունակում են: Հետեւյալ մթերքները կարելի է ուտել առանց սահմանափակումների. ծնեբեկ, բրոկկոլի, բազուկ, կաղամբ, ծաղկակաղամբ, սուր չիլի պղպեղ, վարունգ, գազար, եղերդ, կոտեմ, սխտոր, պապայա, բողկ, սպանախ, շաղգամ, ցուկկինի, լոռամիրգ, խնձոր, նարինջ, հազար, թուրինջ, անանաս, մանդարին, ելակ եւ սոխ:
Անհրաժեշտ է մի բան հիշել. բացասական կալորիաներով մթերքներն պետք է ուտել բնական վիճակում, եթե դրանք եփեն, յուղ եւ այլ բաղադրիչներ ավելացնեն, փոխվում է սննդի կալորիական կազմը: Բացի այդ, տվյալ սննդակարգը շատ սահմանափակ է եւ հանգում է սոսկ մրգերի եւ բանջարեղենի: Երդվյալ բուսակերներից բացի, մնացած բոլորի համար շատ դժվար կլինի հետեւել դրան:
Լավագույն լուծումն է` վերոհիշյալ մթերքները ներառել հավասարակշռված սննդակարգի մեջ, դրանք համադրելով ֆիզիկական վարժությունների հետ: Դա երկարատեւ նիհարելու ամենահաջող ռազմավարությունն է:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով