Խոյ
Խոյը կենդանակերպի առաջին նշաններից մեկն է և պատկանում է Կրակի տարերքին։ Նրա կարգախոսն էլ է այդպիսին ՝ «Ես առաջինն եմ»։ Հավերժ մանուկ նուրբ ու զգայուն Խոյը, այնուամնենայնիվ, չափազանց սեքսուալ է։ Նա անհագ է և եթե նրա էներգիան հնարավորություն չունի սեքսի միջոցով ցայտել, ապա հետևանքները կարող են բավականին անցանկալի լինել։ Սակայն մանուկ-Խոյը իսկապես ունակ է սիրել։ Բացի այդ, նա շատ խոցելի է և փխրուն։ Երբ նա սիրահարվում է, վեհացնում է իր սիրած էակին և շատ է վշտանում, եթե այդ մեկն ընկնում է պատվանդանից։ Որովհետև Խոյի գիտակցության մեջ չի տեղավորվում այն միտքը, որ նա կարող է սխալվել։
Ցուլ
Երկնային էակ է, այդ իսկ պատճառով էլ առողջ բանականության տեր է։ Նա հաստատուն է և հուսալի։ Միայն չնչին փոփոխության մասին միտքը կարող է շարքից հանել Ցուլի դասակարգված կյանքը։ Ընտանիքում նա հասարակ և առանց բարդույթների աշխատավոր մարդ է՝ հուսալիության լավագույն գրավական։ Սակայն, ամենակրքոտների թոփ տասնյակում Ցուլը կիսում է երկրորդ տեղը Խոյի հետ։ Ցուլը տանել չի կարող բազմազանություն նախընտրող զուգընկերներին։ Չնայած որ, հենց ինքն է ձևավորում ամեն զգայունն ու սեքսուալը ռոմանտիկայի վարդագույն թերթիկներով և ծայրահեղ ծանր է տանում դավաճանությունը։
Երկվորյակներ
Երկվորյակները պատկանում են Օդի ինտելեկտուալ աղետին և անընդհատ շփման կարիք են զգում։ Այդուհանդերձ իրենց տրամադրությունը կարող է փոփոխվել կայծակնային արագությամբ։ Նրանք բոլորն էլ փնտրում են վառ անհատականություն և պաշտում են սիրախաղը։ Սեքսուալ հարաբերություններում Երկվորյակների հետ պետք է անել այն, ինչն իրենք Ձեզանից չեն սպասում. հաստատ չեք սխալվի։ Սակայն իրենց ամենաշատը հետաքրքրում է խելամտությունը, քան մարմինը, այնպես որ նրա հետ հանդիպումից առաջ մի մոռացեք կարդալ գոնե այսօրվա թերթը։ Այլապես չեք նկատի, թե ինչպես կորցրեցիք զուգընկերոջը։
Խեցգետին
Սա ջրային նշաններից առաջինն է և հենց այս պատճառով է արտացոլում զգացմունքների հոսքը իր ամբողջ էությամբ։ Շատ զգայուն է և ցնցող ինտուիցիա ունի։ Նրա զգամունքայնության և հմայքի կախարդական ըմպելիքի մի փոքր չափաբաժին՝ և Դուք կարծես հենց նոր եք ծնվել։ Խեցգետինը օժտված է հումորի զգացումով, սակայն միաժամանակ մեծ ցանկություն ունի կառուցել իր «բույնը» և լցնել այն բազմաթիվ փոքրիկ խեցգետիններով։ Չկա այդպիսի մի սիրային գաղտնիք, որի մասին տեղյակ չէ Խեցգետինը։ Սեռական կյանքում նրա մոտ էրոտիկան ու զգացմունքն անբաժան են։ Ի դեպ, նա կարող է կառչել նախկին սիրուց՝ նույնիսկ եթե սերն արդեն անցել է և մնացել են միայն հաճելի հուշեր։
Առյուծ
Առյուծը Կրակի երկրորդ նշանն է, դրա համար էլ շատ ջերմ է և զգայուն, սակայն միևնույն ժամանակ արքայական։ Առյուծը հանդիսատեսի կարիք ունի, նա սիրում է այն ամենը, ինչ կապ ունի թատրոնի հետ։ Առյուծին պետք չէ սիրո արվեստ դասավանդել՝ նա արդեն հանձնել է բոլոր քննությունները։
Եթե գործ ունեք Առյուծի հետ, ապա պետք է հիշեք՝ նա իրական սիրո կարիք ունի, այլապես կյանքը նրա համար իմաստազրկվում է։
Կույս
Շատ խելացի նշան է։ Իր բոլոր արկածները սովորաբար սկսվում են հրաշալի գաղափարից։ Խելակորույս հետևում է իր առողջությանը և ցնցվում է ցանկացած մանրուքի պատճառով։ Ատում է աղբն ու խառնաշփոթը, կազմակերպված է և անվրդով։ Առաջինն, ինչ Կույսը պետք է իմանա իր զուգընկերոջ մասին՝ արդյոք նա խելացի է։ Եթե նա համապատասխանեց այս պահանջին, ապա Կույսի հետ սեքսը արտակարգ և աննկարագրելի կլինի։ Եթե ոչ՝ սեքս ընդհանրապես չի լինի։
Կշեռք
Օդի այս նշանը ընկալում է գեղեցկությունը միայն այն ժամանակ, երբ այն հավասարակշռված է։ Աստվածային ներդաշնակություն օրվա ցանկացած ժամին՝ սա է նրանց կարգախոսը։ Չեն հանդուրժում վեճերն ու սկանդալները, սակայն հեշտությամբ սիրահարվում են և ծայրահեղ կատարյալ են սիրային հարցերում։ Բայց նաև հիասթափվում են շատ արագ։ Սիրում են պարծենալ, թե որքան կրքոտ են և անհագ անկողնում, սակայն հաճախ ծուլանում են, հատկապես եթե զուգընկերը չի համապատասխանում ներդաշնակության իրենց պատկերացումներին։
Կարիճ
Գայթակղիչ և խորհրդավոր անձնավորություն։ Կարիճը միշտ ձգտում է իրավիճակի տերը լինել, ղեկավարել ամեն բան «կուլիսների ետևից»։ Նա պատկանում է Ջրի աղետին, և եթե նրան իսկապես հետաքրքրի Ձեր անձը, նա կլինի հիանալի, դինամիկ, կրքոտ և հավատարիմ զուգընկեր։ Էլեգանտ և թվացյալ սառնասիրտ ու զուսպ Կարիճը զգուշությամբ թաքցնում է իր ուժեղ ու նուրբ հոգին։ «Ամեն ինչ կամ ոչինչ»՝ սա է նրա կարգախոսը։ Անկողին Կարիճը չի շտապում, սակայն եթե հայտնվել է Ձեզ հետ այնտեղ՝ զգուշացեք։
Աղեղնավոր
Այս Հրե նշանը անընդհատ բախվում է ինչ-որ անախորժությունների։ Հակված է երևակայությանը, սակայն համառորեն պնդում է, որ հենց այդպես է եղել։ Պաշտում է ազատությունը, այնպես որ մի փորձեք գամել իրեն նույն տեղում։ Հավատարմությունն էլ իր արժեքների առաջին տեղում չէ։ Այդուհանդերձ Աղեղնավորը աներևակայելի զգայուն է և չի կարող ամեն գիշեր նույն խաղը խաղալ։ Իրենց նույնիսկ սիրո հարցերում են արկածներ անհրաժեշտ։ Իրեն պահելու միակ տարբերակը՝ կազմակերպել սիրային շվայտ կյանք երկուսով։ Եթե դա Ձեր ուժերից վեր է, ավելի լավ է ընդհանրապես Աղեղնավորներին մի մոտեցեք։
Այծեղջյուր
Այս երկրային նշանի ամենահմայիչ առանձնահատկությունը՝ ինքն իր վրա ծիծաղելու ունակությունը։ Բայց նաև մեղքի զգացումն է ներսից տանջում, երբ չեն հասնում իրենց ուզածին։ Այս մարդիկ չեն կարող ապրել առանց փառքի քաղցր թմբիրի։ Նրանցից շատերի սեքսուալության գագաթնակետը լինում է կենսաթոշակային տարիքում։ Այծեղջյուրը ժամանակ առ ժամանակ լռության և հանգստության կարիք է ունենում։ Արտաքինից լուռ և լուրջ Այծեղջյուրը երկրային հաճույքներ է սիրում և այս բնագավառում շատ շռայլ է լինում։ Որովհետև իր փառասիրությունը թույլ չի տա իրեն «անլուրջ» սիրավեպ սկսել կամ դժգոհ թողնել զուգընկերոջը։
Ջրհոս
Այս նշանը պատրաստ է միշտ զարմացնել կամ ապշեցնել Ձեզ, այնպես որ զգոն եղեք։ Օդի երեք նշաններից վերջինը միշտ ձգտում է ազատության։ Սիրո մեջ փնտրում է ազնվականություն և հարաբերությունների բարձր մակարդակ՝ այլ տարբերակները նրան հարմար չեն։ Ապրել միասին առանց միությունը օրինականացնելու՝ Ջրհոսի նվիրական երազանքն է։ Զբաղվում է սեքսով այստեղ, այնտեղ և ամենուր, որպեսզի փորձի, թե ինչ բան է դա։ Ջրհոսը չի ընդունում սիրո մեջ ոչ մի կանոն՝ լավագույն դեպքում ինքն է ստեղծում կանոններ։
Ձկներ
Ձկներն առեղծված են, երբեմն նույնիսկ իրենց համար։ Նրանք կարող են խորհրդավոր, նուրբ, հոգևոր լինել և միաժամանակ աներևակայելի արտիստիկ։ Ջրի նշաններից վերջինն է, չափազանց զգայուն, և իր հետ պետք է շատ զգույշ վարվել։ Հաճախ սեփական երևակայության զոհ են դառնում։ Ձկների համար սերը միշտ դրամա է, նույնիսկ եթե արտաքնապես հանդարտ ու համերաշխ են թվում։ Կարող է երջանիկ լինել զուգընկերոջ հետ, սակայն չի բացառվում, որ փնտրում է կողմնակի կապեր։ Եվ ամենակարևորը՝ ոչ ոքի դեռ չի հաջողել խաբել Ձկներին և անպատիժ մնալ։
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:38, 18 հոկտեմբերի

15:30, 18 հոկտեմբերի
«Միշտ ոգևորված եմ՝ բացահայտելու իմ արմատները». Գրիգոր Ջաբոտյանը՝ հայկական նորաձևության և մոդել Արմինե Հարությունյանի հետ համագործակցության մասին14:15, 18 հոկտեմբերի
«Մոսկվայի անամոթը»՝ Մկրտիչ Բալյան. Ինչպես նկուղային արկածախնդիրը հյուրերի նվաստացումը վերածեց թանկարժեք շոուի12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը