Երեկ երեկոյան համացանցում հայտնվել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ին ներկայացրած Իվետա Մուկուչյանի հարցազրույցը հունական հեռուստաընկերություններից մեկին։ Հարցազրույցում Իվետան իր մանկության եւ ֆիլմում նկարահանվելու մասին պատմելուց բացի, հայտարարել է, որ «Արցախը Ադրբեջանի տարածքում է»։
Քանի որ ի սկզբանե այս լուրը տարածել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, մենք վերապահումով մոտեցանք դրան՝ ապատեղեկատվություն համարելով այն։ Բայց երբ համացանցում հայտնվեց հարցազրույցի ամբողջական տարբերակը, կանգնեցինք երկընտրանքի առաջ։ Իհարկե, մեր անգլերենի գիտելիքները բավարարում են հասկանալ Իվետայի խոսքը, բայց թե ինչ ենթատեքստ ունի այն, կամ իրականում ինչ էր ուզում ասել Իվետան, չենք կարողանում հասկանալ։
Հարցազրույցի առաջին 15 րոպեն Իվետան պատմում է Հայաստանում եւ Գերմանիայում անցկացրած տարիների, Մկրտիչ Արզումանյանի հետ համատեղ ֆիլմի մասին։ Դրանից հետո հաղորդավարի՝ Արցախի դրոշը «Եվրատեսիլ 2016»-ի կիսաեզրափակիչում բարձրացնելու մասին հարցին, Իվետան մեզ համար անհասկանալի պատասխան է տալիս։ Ինչպես ասում են՝ եզրակացությունները թողնում ենք ձեզ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը