1.Խուսաթեք ֆիզիկական բռնությունից։ Եթե անհրաժեշտ է բարկությունից ազատվել, ավելի լավ է ափսե կոտրեք։ Սակայն ոչ մի դեպքում ազատություն մի տվեք Ձեր բռունցքներին։ Քանի որ, եթե նույնիսկ վեճն իր դրական ավարտը ունենա, լավ հարաբերությունները վերականգնել այն մարդու հետ, որին հարվածել եք, դժվար թե հաջողվի։
2․Մի փորձեք նվաստացնել։ Զայրացած մարդիկ վեճերի ժամանակ հաճախ «ամենաթույլ» տեղերին են հարվածում։ Դրանք կարող են աշխատանքի, ընտանիքի կամ հոգեբանական վիճակի հետ կապված խնդիրներ լինել։ Երբեմն խոսքը կարող է ավելի մեծ ցավ պատճառել, քան հարվածը։ Պարզապես ամեն իրավիճակում մարդ մնացեք, և աշխատեք բոլոր հարցերը քաղաքակիրթ կերպով լուծել։
3․Սեքսով մի զբաղվեք։ Շատերը սեքսն ընկալում են որպես բարկությունից ազատվելու լավագույն միջոց։ Վեճից հետո զանգահարում են հին ընկերոջը, կամ նախկին ընկերուն, կամ պարզապես բռնացնում են առաջին պատահածին։ Անկասկած, սեքսը ցանկալի արդյունք է տալիս, սակայն որքա՞ն կտևի այդ արդյունքի ազդեցությունը։ Չէ՞ որ խնդիրը պետք է լուծում ստանա այսպես թե այնպես։ Իսկ անկանոն սեռական հարաբերությունները այս հարցում ոչ մի կերպ չեն օգնի։
4․Զանգեր մի կատարեք։ Մի կողմ դրեք հեռախոսը և փակեք սոցիալական կայքերը։ Հակառակ դեպքում Դուք կսկսեք Ձեր զայրույթից ազատվելու համար «զոհ» փնտրել, հատկապես, եթե չեք կարողացել ամեն բան արտահայտել Ձեզ զայրացնող մարդու երեսին։ Սակայն ինքներդ մտածեք՝ արդյո՞ք Ձեզ հարկավոր է ևս մեկ վեճ։
5․Ոչ մի ինքնախարազանում։ Սա հիմնականում վերաբերվում է կանանց. օրինակ՝ մեզ ինչ-որ մեկը վիրավորել է, և մենք այդ մարդուց վիրավորվելու փոխարեն ինքներս մեզ ենք մեղադրում։ Պարդոքս է։ Սակայն հաճախ հենց այդպես էլ պատահում է։ Պարզապես հասկացեք, որ սխալներ բոլորն էլ գործում են։ Եվ եթե Դուք իսկապես մեղավոր եք՝ ներողություն խնդրեք։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով