Աչքերի տակ առկա սեւ շրջանակները շատ կանանց համար խնդիր են համարվում։ Շրջանակների առաջացման պատճառները շատ են, բայց դրանցից ազատվելու միջոցներն էլ քիչ չեն։ Կարելի է հետեւել սննդակարգին, քնի ռեժիմին, ինչպես նաեւ կիրառել օգտակար դիմակներ՝ բնական բաղադրիչներից։ Ներկայացնում ենք այդպիսի դիմակների մի քանի տարբերակ։
Նուշի յուղ
Աչքերի տակ սեւ շրջանակներից ազատվելու ամենահեշտ եղանակը նուշի յուղն է։ Հարկավոր է ամեն գիշեր ընդամենը 2-3 կաթիլ նշի յուղը մերսող շարժումներով քսել խնդրահարույց հատվածում։
Կարտոֆիլի հյութ
Կարտոֆիլը վիտամին C եւ սպիտակեցնող հատկություն ունեցող բնական նյութեր է պարունակում։ Աչքերի տակ առկա սեւ շրջանակներից ազատվելու համար պետք է հում կարտոֆիլից քամել հյութը եւ դրա մեջ ընկղմված կտորը դնել աչքերի տակ։ 10 րոպե անց խնդրահարույց հատվածը կարելի է լվանալ։ Պրոցեդուրան կարելի է ավարտել ձիթապտղի յուղով մերսումներով։ Այս մեթոդը կիրառելի է ամեն օր, 2 շաբաթ։
Թեյ
Կանաչ կամ սեւ թեյը եփելուց եւ սառեցնելուց հետո պետք է դրա մեջ ընկղմված բամբակը կամ կտորը դնել աչքերի տակ եւ սպասել 10-15 րոպե։ Պրոցեդուրան կարելի է կատարել ամեն օր, մեկ շաբաթ։
Վարունգ
Վարունգը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպես նաեւ սպիտակեցնող հատկություն ունեցող նյութերով։ Հետեւաբար, այն նույնպես կիրառելի է աչքերի տակ սեւ շրջանակներից ազատվելու հարցում։
Անհրաժեշտ է վարունգը հաստ շերտերով կտրատել եւ 30 րոպե թողնել սառնարանում։ Այնուհետեւ 10-15 րոպե դնել աչքերի վրա՝ համոզվելով, որ այն ծածկում է սեւ շրջանակները։ 1 շաբաթ ամեն օր այս գործողությունը կրկնելով՝ արդյունքը նկատելի կլինի։
Լոլիկի հյութ
Լոլիկի հյութը նույնպես հիանալի միջոց է սեւ շրջանակներին «հրաժեշտ տալու» համար։ Պարզապես հարկավոր է լոլիկի հյութը քսել աչքերի տակ եւ 10 րոպե անց լվացվել սառը ջրով։ Այս գործընթացը երկու շաբաթվա ընթացքում կարելի է կրկնել ամեն օր։
Աղբյուրը՝ Adme
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը