ԽՈՅԵՐ
Խոյերն այսօր հայտնվելու են բոլորի ուշադրության կենտրոնում։ Հազիվ թե կարողանանք գաղտնիք պահել այն, ինչ չէիք ցանկանա բոլորին ցուցադրել ու պատմել։ Հետեւաբար, եթե թաքցնելու բան ունեք, շատ ուշադիր եւ զգոն եղեք, քանզի հավանականությունը մեծ է, որ ձեր անձնական կյանքին վերաբերող շատ գաղտնիքներ հենց այսօր կբացահայտվեն։
ՑԼԵՐ
Այսօր առանց ձեր սիրելի էակի շատ տխուր ու միայնակ եք ձեզ զգալու եւ նրանից հեռու անցկացրած ամեն վայրկյանը հավերժություն կթվա։ Փորձեք ամեն ինչին շատ լուրջ չվերաբերել, քանզի այս միայնությունը հետո, միգուցե, երանություն թվա։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հունիսի 30-ին դուք կարթնանաք այն տրամադրվածությամբ, որ փոփոխություններ կատարելու ճիշտ ժամանակն է։ Ակնհայտ է, որ դուք դեռ հստակ չեք որոշել, թե հատկապես ինչն եք ցանկանում փոխել։ Աստղերը հուշում են այս մասին խոսել ձեր սիրելի էակի հետ։ Մի գլուխը լավ է, երկուսն՝ ավելի լավ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Չարժե՞ գրավել ինչ-որ մեկի սիրտն այսօր։ Եթե ցանկանում եք, ապա աստղերը հուշում են, որ հունիսի 30-ը դրա համար ամենանպաստավոր օրն է։ Կարեւոր չէ, թե ով է նա։ Պարզապես վճռական եղեք, կատարեք ձեր ռոմանտիկ քայլն ու արդյունքն ակնհայտ կլինի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի ձեզնից ինչ-որ խոստովանություն կամ քայլեր պահանջել, քանզի ամեն ինչ դուք ինքնակամ կանեք։ Սակայն ամեն ինչ այդքան հեշտ մի իրագործեք, թույլ տվեք, որ Նա պայքարի ձեր սիրո համար։ Այդպես ավելի հետաքրքիր կստացվի։
ԿՈՒՅՍԵՐ
Հունիսի 30-ին ձեր սիրելի էակի համար այնքան էլ հեշտ չի լինի ձեզ հետ շփվել, քանզի նույնիսկ դուք չեք հասկանա ձեր նախադասությունների իմաստը։ Միգուցե ավելի պա՞րզ խոսեք։ Այդպես արդյունքն ավելի մեծ կլինի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հունիսի 30-ին սիրելի անձնավորությանը ձեր սիրով վարակելու հավանականությունը շատ մեծ է։ Հենց այսօր Նա միանգամից կհասկանա եւ կընդունի ձեր բոլոր խոսքերը։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ՝ այս շանսն օգտագործելու եւ ավելի մտերմանալու համար։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հունիսի 30-ին ձեր եւ ձեր սիրելի էակի տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում շատ բարձր կլինի։ Օրն անցկացնելու եք ծիծաղով լի, սակայն երեկոյան հնարավոր է, որ կանգնեք փոքրիկ խնդիրի առաջ՝ որովայնի եւ դեմքի մկանների հոգնածություն։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կրկին տխրելու եք, ընդ որում՝ առանց պատճառի։ Դուք սիրում եք եւ սիրված եք, ձեր երկրորդ կեսը հանուն ձեր սիրո պատրաստ է ամեն ինչի, սակայն այդ ամենը, չգիտես ինչու, քիչ է ձեզ համար։ Միգուցե պատասխանեք այդ հարցին՝ ի՞նչ եք ուզում...
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը բավականին լուրջ թեմայի շուրջ զրուցելու է ձեզ հետ։ Ընդ որում, այնքան լուրջ, որ դուք կզարմանաք, քանզի նրանից այդպիսի խոսքեր չէիք սպասի։ Ստիպված եք լինելու միասին հաղթահարել հարաբերություններում առկա խնդիրները։ Քննարկեք եւ միասին եկեք ընդհանուր հայտարարի։ Միայն այդ դեպքում ճիշտ որոշում կկայացնեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր եւ ձեր սիրելի անձնավորության կյանքում կարող են խնդիրներ առաջանալ ավագ սերնդի՝ ծնողների հետ։ Այդ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս շփվել միայն ձեզ հասակակիցների կամ ավելի կրտսեր ընկերների հետ։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի համոզվել, որ ձեր ընտրյալն իսկապես սիրում է ձեզ եւ դուք սիրված ու ցանկալի եք։ Եվ եթե նման խոսքեր չլինեն, դուք նյարդայնանալու եք՝ ցույց տալով ձեր դժգոհությունը։ Միայն թե չմոռանաք բացատրել, թե ինչու եք այդքան տխուր ու մռայլ, այլապես տարաձայնություններից խուսափել չի լինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար