«Ոսկե ծիրան 2016» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստան կժամանի անգլիացի հայտնի դերասանուհի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ժակլին Բիսեթը։ Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հունիսի 29-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այս աշխարհահռչակ դերասանուհին նկարահանվել է այնպիսի անվանի դերասանների կողքին, ինչպիսիք են՝ Մարչելո Մաստրոյանին, Ֆրենկ Սինատրան եւ այլք։ 2010 թ-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան անվանել է կինոդեմք։ Ժակլինը նաեւ ստացել է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կնոջ կոչումը»,-նշեց փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մՙանուկյանը։
Խոսելով արտամրցութային ծրագրերի մասին՝ Տաթեւիկը նշեց.

«Փառատոնն ամեն տարի մեծ տեղ է տրամադրում արտամրցութային ծրագրերին, որոնք տարվա լավագույն ֆիլմերն են՝ ներկայացված լավագույն տեխնիկայով։ Սրանք այն ֆիլմերն են, որոնք տարբեր փառատոնների ընթացքում արժանացել են մրցանակների»։

Ըստ «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչիկյանի՝ չնայած մի շարք դժվարություններին՝ փառատոնը շարունակում է գտնվել կինոսերների ուշադրության կենտրոնում.

«Փառք Աստծո մեր թիմը կարողացավ հաղթահարել դժվար ժամանակներն ու ընտրել լավագույն ֆիլմերը՝ կարողանալով Հայաստան հրավիրել ոլորտի մասնագետներին։ Իսկ ժյուրիի ղեկավարը կլինի Տիգրան Մանսուրյանը, որին երկար բանակցություններից հետո համոզեցինք, որ գլխավորի մեր ժյուրիի կազմը»,-նշեց Հրությունյանը՝ տեղեկացնելով, որ ժյուրիի կազմում կլինեն նաեւ Իրանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից ժամանած դերասաններ ու ռեժիսորներ։

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը․ փառատոնը նվիրված կլինի ՀՀ անկախության 25-ամյակին։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 2 նոյեմբերի
Կենդանի զեբր, սև խավիար և կենդանիների կերպարներով հյուրեր․ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում «Վայրի ջունգլիներ» թեմատիկ երեկույթ է կազմակերպել22:27, 2 նոյեմբերի
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտնվել են Թոմաս Մարքլի՝ մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված սկանդալի կենտրոնում21:06, 2 նոյեմբերի
Մայքլ Ջեքսոնի որդիները՝ Փրինսն ու Բիգին, ցանկանում են վերականգնել Neverland կալվածքի բարեգործական առաքելությունը՝ այն կրկին դարձնելով հիվանդ և անապահով երեխաների ուրախության աղբյուր20:30, 2 նոյեմբերի
Գաղտնի ամուսնության մասին լուրերի ֆոնին Սուկի Ուոթերհաուսը բացահայտել է Ռոբերտ Պատինսոնի հետ «մեծամասշտաբ» հարսանիք կազմակերպելու իր ծրագրերը19:35, 2 նոյեմբերի
Արդյո՞ք Destiny’s Child խումբը կվերամիավորվի Jay-Z-ի՝ Super Bowl-ի ընդմիջման շոուի ժամանակ17:09, 2 նոյեմբերի
Ռիհաննան Ֆրենսիս Քյուրքջյանի հետ Dior-ի համատեղ տեսանյութում փայլել է հայկական Yeprem ապրանքանիշի զարդերով16:14, 2 նոյեմբերի
Նորապսակները զարմացրել են հյուրերին՝ հարսանիքի օրը ներկայացնելով իրենց «առաջին սուսերամարտը»15:05, 2 նոյեմբերի
Թեյլոր Սվիֆթը բացահայտել է, թե ինչ «տարօրինակ» սովորություն ունի իր մտերիմ ընկերուհի Էբիգեյլ Անդերսոնի հետ, որին ստիպված են համակերպվել նաև նրանց ամուսինները14:25, 2 նոյեմբերի
Վիկտորիա Բոնյան պատմել է, թե ինչպես է մի անգամ Hermès-ի գոտիով պատժել իր 14-ամյա դստերը14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»13:30, 2 նոյեմբերի
Նկարիչը թանգարանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը շեղել է անպարկեշտ ձայների միջոցով, որպեսզի գաղտնի կերպով կախի Met Gala-ն քննադատող իր նկարը