Արագ քնի մեթոդիկա
Մեր անհանգիստ, մեծացող արագությունների եւ կյանքի բարձր ռիթմի դարում մասնագետները հատուկ մեթոդիկա են մշակել, որպեսզի մարդը կարողանա առանց խնդրի քունն առնել 3-4 ժամում եւ ամբողջ օրվա ընթացքում առույգ զգա: Դրա համար անհրաժեշտ է հետեւել արագ քնի հետեւյալ մեթոդիկային.
* Քնելուց առաջ թուլանալ (չպետք է քնելու պատրաստվել ձեր բոլոր ծանր ապրումներով եւ խնդիրներով. դրա համար ինչ-որ հրաշալի բանի մասին մտածելու կամ հանգստացնող երաժշտություն լսելու համար 10-15 րոպե հատկացրեք):
* Քնից առաջ մի ծանրացրեք ստամոքսը եւ գիշերը կուշտ մի կերեք (հակառակ դեպքում օրգանիզմը իր ամբողջ էներգիան կծախսի ոչ թե սեփական վերականգնման, այլ կերակուրը մարսելու վրա):
* Քնի համար օգտագործեք հատուկ աքսեսուարներ՝ բուրավետ խոտերով հանգստացնող բարձ (այդ նպատակով շատ հարմար են գայլուկի կոները), աչքերի վրա դրվող կապ եւ ականջախցաններ, եթե կա դրա անհրաժեշտությունը:
* Քնից առաջ ընդունեք տաք ցնցուղ (դա ոչ միայն հիգիենայի միջոց է, այլեւ օրվա ընթացքում կուտակված տեղեկատվության, տպավորությունների եւ էմոցիաների «լվացում». ջուրն ամենից լավ է այդ ամենն իր հետ «տանում»՝ թուլացնելով մարմինը):
* Քնել տաք վերմակի տակ (մրսելիս մարդն ավելի վատ է քունն առնում, քան տաքության պայմաններում):
* Մշակել 5-ժամյա քնին օրգանիզմի կայուն վարժեցում (սովորաբար այսպիսի ռեժիմին հարմարվողականությունը տեղի է ունենում միջինը 1 ամսվա ընթացքում):
* Շաբաթական մեկ օր առանձնացնել (ցանկալի է ոչ աշխատանքային), երբ կարող եք հանգիստ քնի «պաշար» հավաքել, այսինքն՝ սովորականից մի փոքր ավելի երկար քնել (8 ժամ):
* Քնելու պառկեք մինչեւ ժամը 24:00. այս ժամանակահատվածում օրգանիզմը արագ եւ ավելի լավ է քնում (կեսգիշերից հետո 2-ժամյա քունը հավասար է մինչ կիսգիշեր քնած մեկ ժամին. սա ընդգծել է դեռ Փոլ Բրեգը):
Թվարկված բոլոր կանոնները առաջին հերթին հաշվի են առնում որակյալ եւ առողջ քնի 3 հիմնարար բաղադրատարրեր. քնելու տեղի, պայմանների կազմակերպում եւ քնելու տրամադրվածություն:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը