«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ոսկե ծիրան 2016». կարմիր գորգն ու պաշտոնական բացումը (ֆոտոռեպորտաժ)

22:20, 10 հուլիսի

Այսօր` հուլիսի 10-ին, կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` կեսօրին  Սուրբ Զորավոր եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը, իսկ արդեն երեկոյան տեղի ունեցավ կարմիր գորգի սպասված միջոցառումը, որին նախորդեց կինոյի հայ մեծանուն գործիչներ Էդմոնդ Քեոսայանի, Դմիտրի Կեսայանցի ու Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերի բացումը:

«Նրանք մեզ մեծ ժառանգություն են թողել, որը մենք այսօր կրում ենք մեր մեջ` ցույց տալով աշխարհին մեր մշակույթը: Մենք այսօր նրանց պատվին բացել ենք աստղեր` գնահատելով նրանց աշխատանքը եւ Հայաստանում, եւ դրսում»,-նշեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան 2016» կինոփառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-րդ ամյակին:

Այս տարի կինոփառատոնի մրցութային ծրագրում մրցում են երեք ժանրերի ֆիլմեր` խաղարկային, վավերագրական եւ հայկական համայնապատկեր:

Ինչպես նախորդ տարիներին` այս տարի եւս փառատոնի շրջանակներում կլինի հատուկ հյուր, որի «պաշտոնում» այս անգամ բրիտանացի հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն է:

Փառատոնը մեկնարկեց Համո Բեկնազարյանի «Զարեհ» ֆիլմի ցուցադրությամբ:

Տեղեկացնենք նաեւ, որ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել