Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

6 տհաճ զգացողություն, որոնք հուշում են ճիշտ ուղի բռնելու մասին

21:27, 29 հուլիսի

Անհարմարություն

Անհարմարությունը փոփոխությունների անբաժան ուղեկիցն է: Ցավոք, այն հաճախ շփոթում ենք դժբախտության հետ եւ հաղթահարելիս խուսափում ենք փոփոխություններից: Մինչդեռ նոր ըմբռնման հասնելու համար որոշ անհարմարության զգացումը պարզապես անհրաժեշտ է սահմանափակող համոզմունքներից հրաժարվելիս եւ ինքդ քեզ իրատեսականորեն մոտիվացնելիս:

Անհարմարությունը ազդակ է, որը հաճախ կարող է շատ օգտակար լինել: Զգացում՝ կարծես վերստին վերապրում եք ձեր մանկական վախերը: Դուք հայտնաբերում եք, որ մեծ տարիքում բախվում եք այն խնդիրներին, որոնց դեմ պայքարել եք մանուկ լինելով: Եվ չնայած առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե դրանցից դաս չեք քաղել, իրականում դա նշանակում է, որ սկսում եք գիտակցել՝ ինչու եք այդպես  մտածում եւ զգում: Իսկ դա փոփոխությունների տանող առաջին քայլն է:

«Հուսախաբության» եւ աննպատակության զգացում

Հուսախաբության զգացումն իրականում ցուցիչ է, որ սկսել եք ավելի շատ մասնակցել սեփական կյանքին: Ավելի քիչ եք ապրում անցյալով ու ապագայի մասին մտքերով, եւ ավելի շատ եք անցկացնում ներկայում: Քանի դեռ դրան չեք վարժվել, ձեզ կթվա, թե ճանապարհից ասես շեղվել եք: Սակայն հիշեք՝ ամեն ինչ իրականում հակառակն է:

«Ուղեղի ձախ կիսագնդի» պղտորում

Հաճախ օգտագործելով ձախ կիսագունդը (ավելի շատ հենվելով ինտուիցիայի եւ էմոցիայի վրա), ձեզ կարող է թվալ, որ «ձախ կիսագնդի» ֆունկցիաները սկսել են  կորցնել իրենց նշանակությունը: Անսպասելի դժվարացել են կենտրոնացումը, կազմակերպվածությունը եւ մանրուքները մտաբերելը: Էմոցիաները սկսում են դուրս հորդել այն ժամանակ, երբ «վճռում են» ընդունված լինել: Մեր գործը դրանց դեմ պայքարից եւ դրանց հակառակվելուց դադարելն է: Դրանց վրա իշխանություն ստանալու համար, դրա փոխարեն, անհրաժեշտ է դրանք ըմբռնել:

Քնի ռեժիմի խախտում

Դուք ավելի շատ կամ քիչ կքնեք, կարթնանաք գիշերվա կեսին, քանի որ չեք կարողանում ինչ-որ բանի մասին մտածելուց դադարել: Դուք կամ էներգիայով լի կլինեք, կամ աբողջովին հյուծված:

Տեղի են ունենում կյանքի սովորական ընթացքը փոփոխող իրադարձություններ: Դուք անսպասելի հարկադրված եք տեղափոխվել, բաժանվել, աշխատանքը կորցնել, մեքենան ջարդուխուրդ անել եւ այլն:

Մենակ մնալու սաստիկ պահանջ

Ինչ-որ պահի դուք հիասթափվել եք ամեն կիրակի ընկերների հետ անցկացնելու գաղափարից: Ուրիշի խնդիրները սկսել են ձեզ ավելի հյուծել, քան ինչով դրանք ինտրիգացված են: Դա ավելի շուտ վկայում է, որ դուք «վերագտնելու» միջով եք անցել

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել