«Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված է բուլղարուհի ռեժիսոր Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» ֆիլմը, որում զուգահեռներ կան Հայոց ցեղասպանության հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց գլխավոր դերակատարներից Իզուդին Բայրովիչը։
«Գալով Հայաստան՝ գիտեինք, որ հայերը մեզ կհասկանան։ Որպես ողբերգություն ապրած ժողովուրդներ՝ մեր մեջ այդպես էլ պետք է լիներ։ Օրինակ՝ բալկանյան ժողովուրդները, որոնք նման իրադարձությունների միջով անցել են, այլ կերպ ընկալեցին ֆիլմն՝ ի տարբերություն Հյուսիսային Եվրոպայի հանդիսատեսի, ում համար պարզ չէր, թե ինչ իրադարձություններ են պատկերված ֆիլմում։ Հետաքրքրական է նաեւ, որ ֆիլմի երեւանյան ցուցադրությունը համընկել է 1995-ի հուլիսի 11-ին Սրեբրենիցայի ցեղասպանության հետ. չգիտեմ՝ արդյոք պատահականությո՞ւն է»,- նշեց Բայրովիչը։
Իգլիկա Տրիֆոնովայի ֆիլմը պատմում է բոսնիական պատերազմի հրամանատար Միլոռադ Կրստիչի դատավարության ժամանակ մի պատվախնդիր փաստաբանի մասին։ Վերջինը սկսում է հետաքննություն՝ ստուգելու վկաներից մեկի իսկությունը և հայտնաբերում է հետաքրքրաշարժ փաստեր։
Իրական պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը Հովհաննես Թորոսյանն է։
«Չնայած ես չէի հասկանում հայերեն, իսկ Հովհաննեսն էլ՝ անգլերեն, մենք շատ լավ լեզու գտանք իրար հետ։ Ես հիացած եմ Հովհաննեսի թե մարդկային հատկանիշներով, թե դերասանական տաղանդով։ Նրա շնորհիվ ես բացահայտեցի հայ մարդուն, եւ հուսով եմ՝ կրկին հնարավորություն կլինի նրա հետ համագործակցելու»,-ասաց Բայրովիչը։
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան 2016»-ը պաշտոնապես մեկնարկել է հուլիսի 10-ին` Ծիրանօրհնեքի, աստղերի բացման եւ կարմիր գորգի արարողություններով:
Կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Տաթեւեր Լազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին