Քիմ Քարդաշյանը իր կայքում հրապարակել է մի փոքր տեսագրություն, որի հերոսուհին է դարձել Ջոն Լեջենդի կին, Քիմի ընկերուհի Քրիսի Թեյգենը: 35-ամյա Քիմն ու 30-ամյա Քրիսին հիշել էին Քիմի ու Քանյեի հարսանիքը՝ 2014-ի մայիսի 24-ին Ֆլորենցիայում:
«Ես հիշում եմ քո հարսանիքը, Քի՛մ, այն ժամանակ ես կատաղած էի Ջոնի վրա: Դա մեր ամենաթեժ վեճն էր։ Դու նման բան հաստատ քո ամբողջ կյանքում տեսած չես լինի: Ես կարծում էի, թե փչացրել եմ քո հարսանիքը, բայց հետո պարզվեց , որ շատ քչերն էին նկատել , թե ինչպես էինք ես ու Ջոնը բղավում միմյանց վրա: Նա անընդհատ ամեն ինչ տեսագրում էր ու ուղարկում քեզ հենց հարսանիքի ժամանակ , երբ դու Քանյեի մոտ էիր կանգնած: Մենք բոլորս ասում էինք ՝ ինչ լավն է Ջոնը, իսկ նա անընդհատ շեղում էր քեզ»,- պատմել է Թեյգենը առանց նշելու ամուսնու հետ վեճի պատճառը:
«Մեր հարսանիքին այնքան շատ վեճեր են եղել»,- նշել է Քիմը՝ չնշելով որևէ մեկի անունը:
Քրիսին ու Ջոնը, որը Քիմի ու Քանյեի հարսանիքի առաջին հարսանեկան երգն է կատարել, ամուսնացել էին 2013-ին Կոմո լճի ափին:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին