Էմբեր Հերդի ու Ջոննի Դեպի ամուսնալուծությունը դեռ երկար մեզ հանգիստ չի տա: Այդ զույգը կարողանում է իր նկատմամբ ուշադրություն գրավել։ Այսօր դերասանուհին անընդունելի է համարել Դեպի առաջարկած պայմանագիրը ՝ տվյալները չհրապարակելու մասին:
ET Online-ը հայտնում է, որ 30-ամյա դերասանուհին դատարան է տարել նոր փաստաթղթեր՝ հավաստիացնելով, որ Դեպը հրաժարվում է իրեն տրամադրել ֆինանսական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ամուսնալուծության գործընթացի համար:
Հերդն էլ իր կողմից հայտնել է, որ չի ստորագրում գաղտնիության մասին որեւէ համաձայնագիր, քանի որ նրա խոսքով Դեպի ֆինանսական տվյալների յուրաքանչյուր արտահոսքի համար նախատեսվում է 100 հազար դոլարի չափով տուգանք: Ինչպես հայտնել է դերասանուհին, այդ պահանջը վրվովեցուցիչ է ու դրանով փորձ է արվում խոչընդոտել ամուսնալուծության գործընթացին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Էմբեր Հերդը պահանջել էր իրեն տեղեկություններ տրամադրել նախկին սիրեցյալի ֆինանսական դրության մասին: Ջոնին համաձայնել էր, բայց մի պայմանով, որ Հերդը պետք է երաշխավորի,որ չի հրապարակի դրանք:
Ջոնին կնոջը առաջարկել էր գաղտնիության մասին համաձայնագրի երկու տարբերակ ու պատրաստակամություն հայտնել քննարկել ձեւակերպումները: Նա միայն փորձում է պաշտպանել իր փաստաթղթերը ու անձնական տվյալները մամուլում անհիմն շահարկոմներից:
Նշենք, որ Էմբերը երկու ամիս առաջ՝ մայիսի 23-ին, ամուսնուց բաժանվելու որոշում է կայացրել 15 ամսվա համատեղ կյանքից հետո՝ դատարանին ներկայացնելով ապացույցներ Դեպի կողմից բռնությունների մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն