Առավոտյան հայտնի էր դարձել, որ ռուս հաղորդավարուհի Դանա Բորիսովան ամուսնանում է հայի հետ։ Սակայն 40-ամյա Դանան հերքել է այդ լուրերը՝ Instagram–ում բոյֆրենդի հետ լուսանկար տեղադրելով։
«Ընկերնե՛ր, հետաքրքիր է ստացվում։ Այսօր ամբողջ օրն ինձ նյութեր էին ուղարկում, որտեղ փեսացուիս 30 հազար ռուբլի աշխատավարձ ստացող հայ են անվանում,– գրել է հեռուստաաստղը։– Եվ թեպետ ես իմ բոլոր բաժանորդներին խոստացել էի ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉՄԵԿՆԱԲԱՆԵԼ այս հարցը, այդուհանդերձ ահա իմ իսկական մտերիմ ընկերոջ լուսանկարը։ Նրա անունը Ալեքսանդր է, եւ նրան գիտեն ավտոմոբիլային բիզնեսի բոլոր թոփ մենեջերները։ Իսկ «օլիգարխ» ես նրան երբեք չեմ անվանել։ Իսկ այն, որ մենք Ալեքսեյի եւ 2 զույգի հետ եղել ենք #mw_club կարաոկեում, հավանաբար սխալ տեղեկությունների առիթ է տվել։ ՎԵՐՋ։ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ԲԱՌ։ Իմ անձնական կյանքն ի՛նձ թողեք, գոնե հանուն իմ դստեր։ ԵՍ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ 31-ամյա հայի ներկայությունը (հուսամ, ոչ ոքի չեմ վիրավորի, պարզապես դա տղամարդու իմ տեսակը չէ)։ Այո, ես ու Սաշան ունենք ընտանեկան զույգ, որի հետ մենք ՇԱՏ ՄՏԵՐԻՄ ենք... Շատ տհաճ է, որ վատ վիճակի մեջ ես դնում ընկերներիդ։ Խնդրում եմ, հանգիստ թողեք մեզ եւ մեր ընկերներին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «КП»–ին տված հարցազրույցում Դանան ասել էր հետեւյալը. «Իմ ընտրյալը 31 տարեկան է։ Ապագա ամուսինս հայ է։ Չնայած, որ մենք դեռ չենք ամուսնացել, նրան դուր է գալիս ինձ իր կինն անվանել։ Լյոշայի աշխատավարձն ընդամենը 30 հազար ռուբլի է, բայց դա չէ կարեւորը։ Նա 7 ամսով սովորելու է մեկնում, առաջիկա ժամանակներս նրան նոր հեռանկարներ ու հնարավորություններ են սպասում։ Եվ ես առաջին անգամ ինձ ամուր տղամարդկային թիկունքի հետեւում եմ զգում։ Կարող եմ ասել մի բան. մենք սիրում ենք միմյանց։ Կարծում եմ, որ ես առանձնահատուկ մարդու եմ հանդիպել»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին