1. Կապույտ եւ կանաչ աչքեր
Երկար թարթիչների տակից հմայող, գրավող հայացքը շատ կարեւոր է: Բայց աչքերի ո՞ր երանգն են տղամարդիկ առավել գրավիչ համարում: Journal des Femmes-ը հարցրել է 900 մարդու կարծիքը: Եվ հարցմանը մասնակցած տղամարդկանց 40 տոկոսը առաջնության դափնին տվել է կապույտ եւ կանաչ աչքերին։
2. Քնքշանքի հմայքը
Journal des Femmes պարբերականը նաեւ պարզել է, որ տղամարդիկ կանանց մեջ ամենից ավելի քնքշանքն են գնահատում: Ամեն դեպքում, հարցվածների 46 տոկոսը ցանկանում է, որ իր ընտրյալը քնքուշ լինի: Դրան հետեւում է խելքը եւ հումորի զգացումը: Հետաքրքիր է, որ սեքսը եւ խոհարարական տաղանդը առաջատարների եռյակի մեջ չեն մտել:
3. Բույրը
Տղամարդուն խելքահան անելու եւ նրան աշխարհում ամեն ինչ մոռանալ ստիպելու համար ընդամենը հաճելի բույրը քիչ է: Օծանելիքը պետք է համադրվի աղջկա սեփական հոտի հետ, ներդաշնակի նրա անկրկնելի անհատականության հետ: Շատ հայտնի ապրանքանիշներ գիտեն դա, այդ պատճառով խանութների դարակներում հնարավոր է հանդիպել այսպես կոչված զույգ բույրեր: Մեկը` կնոջը համար, մյուսը` տղամարդու: Իսկ հարազատ բույրերը միասին անկրկնելի համադրություն են ստեղծում եւ միասին լինելու համար ստեղծված երկու հոգու միաձուլման պատրանք են ստեղծում:
4. Գայթակղիչ կորություններ
Բրիտանական համալսարանի աշխատակիցները հարցում են անցկացրել 2 000 տղամարդու շրջանում եւ պարզել են. հարցվածների միայն 34 տոկոսն է հիացած ավելորդ նիհարությունից: Իսկ 45 տոկոսը հայտնել է, որ իր սրտով են ավելի փարթամ մարմնաձեւերը: Ինչպես ասվում է՝ նայելու եւ բռնելու բան կա: Այնպես որ, գուցե չարժե իրեն հյուծել սննդակարգերով: Գուցե մի քանի «ավելորդ» կգ-ն հմայք եւ սեքսուալություն կավելացնեն:
5. Կանացիություն
Կազմվածքը շահավետորեն ընդգծող կիսաշրջազգեստներ եւ բարձր կրունկներ. նման կնոջը դիմադրելը գործնականում անհնար է: Դա ազնվորեն խոստովանել է հարցված տղամարդկանց 50 տոկոսը: Ընդ որում, հարցը կիսաշրջազգեստի երկարությունը չէ, այլ կանացիությունը եւ նրբագեղությունը: Իսկ մարզական հագուստով աղջիկը հարցվածների միայն 10 տոկոսին է դուր գալիս:
6. Փոսիկով կզակը գրգռում է
Տարօրինակ է, բայց տղամարդկանց 42 տոկոսը մարմրում է, երբ կանացի կզակին զվարճալի փոսիկ է տեսնում: Պեպենները դուր են գալիս 23 տոկոսին, վերին շուրթի վրա խալը նշել է 21 տոկոսը (հիշեք աննման Սինդի Քրոուֆորդին): Եվ վերջապես, հարցվածների 6 տոկոսը դեմ չէ դեմքին փիրսինգին:
7. Ֆրանսիա` առաջ:
Harris Interactive-ի իրականացրած հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է ֆրանսուհիների գրավչության կարծրատիպը: Հենց այդ ազգության ներկայացուցիչներին են տղամարդիկ ամենից հաճախ պատկերացնում իրենց սեքսուալ ֆանտազիաներում:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին