Անքնության պատճառները
Վնասվածքներ
Անքնության հաճախակի պատճառներից մեկը ուղեղի արյան մատակարարման հետ կապված խնդիրն է: Հիպոտալամուսում քնի եւ արթնության կարգավորման հետ կապված կենտրոն կա, իսկ գլխուղեղում արթնացման եւ արգելակման գործընթացներ են տեղի ունենում: Եթե ուղեղի արյան մատակարարումը խախտվում է, քնի գործառույթը տուժում է: Ամենից հաճախ դա տեղի է ունենում գլխի վնասվածքի հետեւանքով: Ընդ որում, հետեւանքները, քնի խանգարման տեսքով, անմիջապես չէ, որ հայտնվում են: Մարդը կարող է վաղուց մոռացած լինել ստացած վնասվածքի մասին: Իսկ մի քանի տարուց անքնություն է զարգանում: Այդ դեպքում կարող է օգնել օստեոպատը:
Մեղմ տեխնիկաների օգնությամբ օստեոպատը վերականգնում է վնասվածքի պատճառով տեղաշարժված ոսկրերի ճիշտ դիրքը: Արյան մատակարարումը բարելավվում է, իսկ քունը կարգավորվում է:
Սթրեսներ
Անքնության մեկ այլ պատճառ են տագնապալի մտքերը եւ ցերեկվա լարվածությունը: Այստեղ միասնական դեղատոմս չկա: Ջանացեք ձեզ համար առավելագույնս հանգստացնող զբաղմունք գտնել. ընթերցանություն, ձեռագործ, յոգայով զբաղվել, զբոսանք քնից առաջ, հոտավետ յուղերով լոգանք, ինչ ասես: Շատ պարզ եւ գործուն միջոց է. կանգնել դեմքին թափվող ցնցուղի տակ: Դա լիցքաթափում է եւ քնատություն է առաջացնում: Քնից առաջ խնամքով տրորիր ոտքերի բութ մատները: Հենց որ ոտքերում հաճելի ջերմություն զգաս, կարելի է անկողին մտնել: Եթե ուզում ես ավելին իմանալ սթրեսից ազատվելու մասին, նայիր մեր տեսանյութը:
Անհանգիստ ոտքերի համախտանիշ
Պրակտիկան ցույց է տալիս, որ անքնությամբ տառապող շատ մարդիկ ունեն այդ խանգարումը: Այն ստիպում է գիշերվա կեսին արթնանալ տհաճ զգացողություններից եւ ոտքերում ցնցումներից: Շատ հաճախ անհանգիստ ոտքերի համախտանիշը խրոնիկական անքնության պատճառ է դառնում: Տհաճ ախտանիշները թեթեւացնելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ամեն օր չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն տալ իրեն: Իդեալականը անաերոբ ծանրաբեռնվածությունն է, օրինակ` յոգան, պիլատեսը, մկանների ձգման եւ լիցքաթափման վարժությունները: Շատերին օգնում է ջերմացնող մերսումը կամ քնից առաջ ոտքերի լոգանքը: Ջրի ջերմաստիճանը պետք է շատ տաք լինի կամ, ընդհակառակը, սառը. կողմնորոշվիր ըստ քո զգացողությունների: Լոգանքի տեւողությունը` մոտ 10 րոպե: Դա քեզ կօգնի ազատվել անքնությունից:
Ինչն է օգնում քուն մտնել
Ստոծանային շնչառությունը շատ արդյունավետ է լավ քնի համար: Այն մարմինը թթվածնով է հագեցնում եւ թույլ է տալիս լիարժեք լիցքաթափվել: Պառկիր մեջքիդ, առավելագույնս թուլացրու մկաններդ: Աջ ձեռքդ դիր փորի ստորին հատվածին, իսկ ձախը` կրծքին: Ներշնչելիս փքիր ստամոքսը, արտաշնչելիս` թուլացրու: Միաժամանակ կուրծքը պետք է անշարժ մնա: Այդպես շնչիր 5–10 րոպե: Դու քնատություն կզգաս եւ կկարողանաս ազատվել անքնությունից:
Իսկ քնելու դիրքը քնի որակի վրա չի ազդում: Վստահիր մարմնիդ. եթե քեզ հարմար է քնել աջ կողքիդ կամ մեջքիդ, նշանակում է` այդ դիրքը քեզ համար ամենաֆիզիոլոգիականն է:
Աղբյուրը` Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին