Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Քրիս Էվանսը (հենց նա, որ վարում էր բրիտանական ամենամեծ ժողովրդականություն վայելող Top Gear շոուն, բայց վերջերս ազատվել է աշխատանքից շոուի ցածր վարկանիշի պատճառով) անսովոր նվեր է տվել իր կնոջը` հայուհի Նատաշա Շիշմանյանին:
Քրիսն ու Նատաշան
Քրիսը եւ Նատաշան արդեն ինը տարի է, ինչ ամուսնացած են: Եվ ամեն տարի ամուսինները նշում են ամուսնության օրը, սակայն այս անգամ զույգը մոռացել էր ամուսնությունը նշել, այդ պատճառով Քրիսը տարօրինակ անակնկալ է մտածել, որի մասին BBC Radio 2 շոուի իր եթերում հայտնել է ամբողջ աշխարհին: Շոուի հյուրը հենց վարողի նախկին կինն էր` 33-ամյա դերասանուհի Բիլլի Փայփերը:
«Ես իմ կնոջը` Նատաշային, կնվիրեմ քեզ` իմ նախկին կին Բիլլի Փայփերին: Կարծում եմ` դա սքանչելի նվեր է: Մենք երեքով կմեկնենք Կորնուոլլի փառատոն (զբոսանավերի փառատոն): Նատաշան կհամաձայնի, մենք անընդհատ մոռանում ենք նշել մեր ամուսնության ճշգրիտ ամսաթիվը, բայց այս տարի անսովոր մի բան կանենք: Կարծում եմ, նման օրն իմ նախկին կնոջ հետ անցկացնելու գաղափարը նրան դուր կգա», - ասել է Քրիսը:
Քրիսը՝ նախկին կնոջ հետ
Նշենք, որ Քրիսի եւ Նատաշայի ամուսնության օրը օգոստոսի 11-ն է: Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` Նոային եւ Էլիին:
Փայփերի հետ Քրիսն ամուսնացած է եղել 2001-ից 2007-ին:
Իմիջիայլոց, Բիլլին վերջերս ամուսնալուծվել է երկրորդ ամուսնուց:
Քրիսը բազմիցս հայտնել էր, որ Նատաշան միակ մարդն է եղել, որն իրեն աջակցել է Top Gear-ից ազատվելուց հետո: Վարողը համարում է, որ իր կինը «սյուն է, որի վրա են կանգնած իր տունն ու ընտանիքը»:
«Ես իսկական դժոխքի միջով եմ անցել եւ նկարահանումների ընթացքում, եւ աշխատանքից ազատվելուց հետո։ Եվ իմ կինն ամեն վայրկյան աջակցել է ինձ», - նշում է Էվանսը:
Աղբյուրը`Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը