Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Հուսով եմ` կկարողանամ եւս մեկ հաղթանակ գրանցել. Մարիամ Դավթյանը` Top Model of The World մրցույթին մասնակցության մասին

14:29, 23 օգոստոսի

Օգոստոսի 18-ին` Գերմանիայի Բրեմեն քաղաքում, մեկնարկեց Top Model of the World գեղեցկության միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Top Model Armenia Մարիամ Դավթյանը: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 26-ին:

Մինչ այդ, NEWS.am STYLE-ը կապ հաստատեց այժմ Գերմանիայում գտնվող Մարիամի հետ` պարզելու մրցույթի մանրամասների եւ հայ գեղեցկուհու տպավորությունների մասին.

«Մրցույթին մասնակցում են 45 երկրների ներկայացուցիչներ: Մեր առօրյան այստեղ  շատ հագեցած է անցնում: Ամեն օր ֆոտոշարքեր եւ հարցազրույցներ ենք ունենում, իսկ երեկոներն անցկացնում ենք շատ հետաքրքիր ձեւերով: Նաեւ ունենում ենք հանգստի եւ սպորտի ժամ, որպեսսզի կարողանանք պահպանել մեր գեղեցիկ »,-ասում է Մարիամը, որն արդեն հասցրել է մտերմանալ մյուս երկրների մասնակիցներից շատերի հետ.

«Բոլորն էլ շատ լավն են. այստեղ շատ լավ ընկերներ ունեմ: Մրցույթները հենց դրա համար եմ սիրում, քանի որ շատ ընկերներ եմ ձեռք բերում մասնակցության  ընթացքում: Ռումինիայի մասնակցի հետ ծանոթ էի դեռեւս նախորդ մրցույթից, որը կայացավ Չինաստանում»:

Հայ մոդելն անհամբերությամբ է սպասում մրցույթի եզրափակիչ փուլին.

«Անում եմ առավելագույնը մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար»:

Խոսելով հաղթանակի հնարավորությունների մասին` Մարիամը նշեց.

«Կարծում եմ` մենք ունենք հաղթելու շանսեր, սակայն հիմա ոչինչ հստակ չեմ կարող ասել, քանի որ ոչ-ոք դա չի կարող կանխատեսել: Այնուամենայնիվ, հուսով եմ` կկարողանամ եւս մեկ հաղթանակ գրանցել իմ կյանքում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մարիամ Դավթյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search