Նյու Յորքում կայացած MTV Video Music Awards 2016-ի հաղթողների անուններն արդեն հայտնի են։ Կարմիր գորգով անցած աստղերին եւ Քանյե Ուեսթի արտասովոր ելույթը ներկայացնելուց հետո, արժի անդրադառնալ օրվա երջանիկներին։
Եթե կարմիր գորգի թագուհին Քիմ Քրադաշյանն էր, ապա մրցանակների թվով երեկոյի աստղը դարձել է Բեյոնսեն։ 34-ամյա գեղեցկուհին ներկայացված էր 11 անվանակարգերում, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել։ Մրցանակաբաշխության գլխավոր, ամենահեղինակավոր «Տարվա տեսահոլովակ» մրցանակին արժանացել է հենց նրա «Formation» երգը։
Հավանաբար, այս հաջողությունը փոքրիկ Բլյու Այվիի ներկայությունից էր, քանզի 4-ամյա փոքրիկն առաջին անգամ է ուղեկցել մայրիկին։
Հենց այս կարեւոր անվանակարգում էր առաջադրված նաեւ 21 Գրեմմիի արժանացած Քանյե Ուեսթի «Famous» տեսահոլովակը։ Եվ երբ տարվա լավագույն տեսահոլովակ է հայտարարվել Բեյոնսեի վերջին հիթը, լրագրողները միանգամից ֆիքսել են Քիմ եւ Քանյե զույգի հիասթափությունը։
Քիմն ամուսնուն աջակցելու համար ամուր գրկել է նրան։
Չնայած հիասթափությանը՝ Քանյեն շարունակել է վայելել երեկոն։
«Երգչի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Քելվին Հարսին՝ իր եւ Ռիհաննայի «This Is What You Came For» երգով։ Չնայած շոտլանդացի դիջեյը ներկա չէր շոուին, սակայն նա իր շնորհակալությունը հայտնել է տեսանյութի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով Ռիհաննային՝ «սուպերաստղ» անվանելով նրան։
Ներկայացնենք գլխավոր անվակարգերում հաղթողներին՝
«Երգչուհու լավագույն տեսահոլովակ» մրցանակը տուն է տարել Փոփ դիվա Բեյոնսեն։
«Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» - Դրեյք – «Hotline Bling»
«Լավագույն ռոք տեսահոլովակ»- Twenty one pilots – «Heathens»
«Լավագույն պարային հոլովակ» - Քելվին Հարիս եւ Disciples – «How Deep Is Your Love»
«Տարվա ամենաերկար տեսահոլովակ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն խորեոգրաֆիա», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն փոփ տեսահոլովակ» - կրկին Բեյոնսե, կրկին «Formation»։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ MTV, Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների