Տիգրան Քեոսայանը հեռուստատեսային նոր եթերաշրջանում հանդիսատեսին կներկայացնի «Международная пилорама» նոր հաղորդումը: Ռեժիսորը մտադիր է քննարկել ամբողջ աշխարհի կարեւորագույն իրադարձությունները, ընդ որում՝ հումորով:
«Ժամանակակից թոք շոուները հեղեղված են նեգատիվի ծայրահեղ տեսակով, հսկայական քանակության բացականչական նշաններով, հակասմայլիկներով, եթե կարելի է այսպես արտահայտվել: Ինձ միշտ թվացել է, թե այս ամբողջ բացասական էներգիան ոչ մի տեղ չի անհետանա, կմնա օդում ու մի օր էլ կհարվածի մեզ: Իմ կարծիքով բոլոր խնդիրներն ու անարդարությունները պետք է քննարկել հումորով: Միայն թե այդ հումորը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի: Կձգտենք մեկ այլ անկյան տակ, ավելի հեգնական դիտակետից քննարկել այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում»- պատմել է Քեոսայանը։
Տիգրանը նշել է, որ մտադիր է կատակել նույնիսկ քաղաքականության մասին: Միակ բանը, որ ռեժիսորը ուզում է ծրագրի շրջանակից դուրս թողնել, անձնական կյանքն է:
«Հաղորդման հյուրերի հետ մենք հաստատ չենք խոսի այն մասին, թե երբ են վերջին անգամ զուգարան գնացել ու քանի կանանց են թաքցրել հասարակայնությունից»:
«Իմ խնդիրն է հեգնական տեսանկյունից նայել նախորդ շաբաթվա թեժ թեմաներին: Թեթեւացնել այդ պատմությունը, խղճալ մեր ու ձեր հայրենակիցներին: Քանի որ ես էլ կուզեի, որ ինձ էլ որեւէ մեկը խղճար: Անտանելի է արդեն, միացնում ես բոլոր ալիքները ու լսում «Սրիկանե՛ր, ավազակնե՛ր, մարդասպաննե՛ր»: Մի օր պետք է չէ՞ դադարենք ատել միմյանց ու սկսենք նորից համերաշխ ապրել»- մեջբերում է Քյոսայանին «Комсомольская правда»-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին