ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ պրոդյուսեր, գեղեցկուհի Սոնա Հովհաննիսյանին Հայաստանում արդեն շատերն են ճանաչում: Հաղորդավարուհին աշխատել է այնպիսի հեռուստաընկերություններում, ինչպիսիք են` The Travel Channel-ն ու FOX-ը, վարել է ժամանցային եւ երաժշտական հեռուստանախագծեր: Հայաստանում Սոնան հայտնի է ոչ միայն որպես հեղինակավոր հեռուստաընկերությունների դեմք, այլեւ որպես մեր սիրելի ռեփեր Միշոյի կին:
Սոնայի նորություններին եւ աշխատանքային հաջողություններին NEWS.am STYLE-ը պարբերաբար անդրադառնում է: Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաղանդավոր հայուհու հետ ունեցած մեր հարցազրույցը (զրուցել ենք անգլերենով), որտեղ հաղորդավարուհին պատմում է իր հեռուստանախագծերի, հայտնիների հետ հարաբերությունների, Լարի Քինգի հետ համագործակցության եւ Միշոյի հետ ծանոթության մասին:
-Սոնա, Ձեր հեռուստանախագծերը դեռեւս չեն հեռարձակվել Հայաաստանում: Հնարավո ՞ ր է, որ մոտ ապագայում Ձեզ տեսնենք նաեւ հայկական եթերում:
-Վերջերս մի հարցազրույց արեցի PanARMENIAN. net-ի համար Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս կրտսերի հետ: Մենք խոսեցինք ամեն ինչից` նրա կարիերայից, Հայաստանի քաղաքական իրավիճակից եւ հայկական խոհանոցից: Գիտեի, որ բավականին հետաքրքիր զրույց կունենանք, սակայն նրա հումորի զգացումն այն ավելի հետաքրքիր դարձրեց: Այժմ եւս մեկ նախագծի վրա եմ աշխատում, որտեղ ներկայացնում եմ իմ երկու կողմերը` ամերիկյան եւ հայկական: Այնպես որ՝ կարծում եմ՝ այս հաղորդումը մոտ ապագայում կհեռարձակվի Հայաստանում:
-Վերջերս սկսեցիք համագործակցել նաեւ Լարի Քինգի հետ: Կբացե՞ք փակագծերը:
-Երեւան կատարած իմ երկարատեւ այցից հետո երբ վերադարձա Լոս Անջելես, մտադիր էի աշխատել բոլորովին նոր մի նախագծի շուրջ: Բայց երբ իմացա, որ Լարի Քինգի հետ աշխատելու բացառիկ հնարավորություն ունեմ, ամեն ինչ մի կողմ թողեցի : Ցավոք սրտի` այս պահին չեմ կարող շատ մանրամասներ ներկայացնել, բայց վստահ կարող եմ ասել` ինձ համար մեծագույն պատիվ էր նրա հետ աշխատելը: Ամեն անգամ, երբ նկարահանումների ընթացքում ընդմիջումներ ենք ունենում, ես պահը բաց չեմ թողնում եւ մի շարք հարցեր եմ նրան տալիս, քանի որ այնքան շատ բան կարելի է սովորել այդ մարդուց: Նա ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է եղել: Եթե նախկինում կարող էի հիանալ միայն նրա պրոֆեսիոնալիզմով, այժմ հիանում եմ նաեւ նրա մարդ տեսակով:
-Ձեր նախագծերի ընթացքում համագործակցում եք մի շարք հայտնի մարդկան հետ: Հե՞շտ է աստղերի հետ աշխատելը:
-Հետաքրքիր է, բայց այս ասպարեզի ամենահաջողակ մարդիկ բոլորից ավելի պարզ ու իրատես են. կարծում եմ սա գալիս է նրանից, որ նրանք կայացած են ու ինքնավստահ: Այնպես որ՝ այն իսկական լեգենդները, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել, ինչպիսիք են՝ Լարի Քինգը եւ Ռինգո Սթարը, ամենաբարին, պրոֆեսիոնալն ու անմիջականն էին:
-Հայաստանում Դուք հայտնի եք ոչ միայն որպես հաղորդավարուհի, այլեւ որպես սիրված ռեփեր Միշոյի կին: Հետաքրքիր է` ինչպե՞ս հանդիպեցիք նրան:
-Երբ նա Լոս Անջելեսում էր, մեր ընդհանուր ընկերներից մեկը նրան հրավիրեց մեր տուն: Երբ մենք հանդիպեցինք, ամեն ինչ փոխվեց մեկ ակնթարթում…
-Կնշե՞ք Միշոյի մեջ` Ձեր ամենահավանած հատկանիշը:
-Շատ դժվար է նշել մեկ հատկանիշ, քանի որ նա շատ արտասովոր անհատականություն է: Բայց կարծում եմ՝ նրա առավելությունների հիմքում ընկած է այն փաստը, որ նա ոսկե սիրտ ունի: Նա շատ առատաձեռն է, բարի, սիրալիր, աջակցող, հավատարիմ... այսպես անվերջ կարող եմ թվարկել:
-Գիտեմ, որ շատ զբաղված առօրյա ունեք. Հասցնո՞ւմ եք ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
-Ընտանիքն ինձ համար միշտ առաջին տեղում է, անկախ այն փաստից, թե որքան խիտ է իմ աշխատանքային գրաֆիկը: Աշխատանքիս լավագույն կողմերից մեկն էլ այն է, որ շատ լարված մի քանի ամիսներից հետո կարող եմ նաեւ որոշ ժամանակ հատկացնել հանգստին: Կարծում եմ` արդեն գաղտնիք չէ, որ հատկապես սիրում եմ այդ ժամանակն անցկացնել ճանապարհորդելով:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն