Կենցաղը հարաբերություններում. ինչպե՞ս խուսափել
Անցնում է զգացմունքների առաջին ալիքը ու առաջին պլան են դուրս գալիս կենցաղային խնդիրները։ Եվ հենց այստեղ է թաքնված ամբողջ վտանգը։ Չէ՞ որ ամուսիններից յուրաքանչյուրն իր կարծիքն ունի այն մասին, թե ով ու ինչպես պետք է անի տան գործերը։ Շատ ընտանեկան զույգերի կյանքում կենցաղային պարտականությունների պատճառով սկանդալներն ու վեճերը նորություն չեն։ Ի՞նչպես խուսափել նման իրավիճակներից։ Ինչպե՞ս անել, որ կենցաղային խնդիրները գլխավորը չդառնան ու չմթագնեն զգացմունքները։
Պարտականությունները պետք է ու կարելի է կիսել
Բայց թե ինչպես է պետք դա անել՝ արդեն այլ հարց է։ Հասկանալի է, որ եթե կինը չի աշխատում, ապա ամբողջ տնային տնտեսությունը նրա ուսերին է։ Հրաշալի է, եթե կան էլեկտրական օգնականներ՝ սպասք լվանալու մեքենա, լվացքի մեքենա, փոշեկուլ։ Բայց նույնիսկ նման հզոր տեխնիկական օժանդակության դեպքում տնային հոգսերը շատ ժամանակ եւ ուժ են խլում։ Ավաղ, տղամարդիկ երբեք չեն կարող հասկանալ դա։ Գալով տուն աշխատանքից, հագնելով մաքուր շորեր, հարմար տեղավորվելով բազմոցին՝ ամուսինը, նայելով հանգստացող կնոջը, զարմանքով հարցնում է «Իսկ դո՛ւ ինչի՞ց ես այդքան հոգնում։ Դո՛ւ ի՞նչ ես արել»։ Դե ինչ, ծանո՞թ իրավիճակ է։ Իսկ եթե հենց սկզբից բաժանեք տնային պարտականությունները, ապա նման անհեթեթ իրավիճակից հնարավոր կլինի խուսափել։
Թող կնոջ պարտականությունները լինեն տան գլոբալ մաքրությունը, լվացքն ու ուտելիք պատրաստելը։ Դե իսկ ամուսնու պարտականությունները՝ աղբը թափելը, որոշ գնումներ, փոշեկուլով տունը մաքրելը։
Դա ամենեւին չի նվաստացնում տղամարդու արժանապատվությունը, այլ հակառակը՝ բարձրացնում է այն կանանց աչքերում։
Ինչպես պարտականությունների մի մասը փոխանցել ամուսնուն։
Ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե եւ կինը, եւ ամուսինն աշխատում են։ Ամուսնու վարքագիծը գրեթե չի փոխվում (տես վերեւում), իսկ կինը ստիպված է աշխատանքից բացի նաեւ տան գործերն անել։ Եվ այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կին չի հոգնի ու նրա համբերության բաժակը չի լցվի։ Բայց ավելի լավ է դրան չհասցնել ու ամուսնու հետ լուրջ խոսակցություն սկսել։
Բացատրեք նրան, որ աշխատում եք ու հոգնում եք նույնքան որքան նա, որ տնային պարտականությունները նույնքան հոգնեցուցիչ են, որքան աշխատանքը, ու որ անհրաժեշտ է կիսել դրանք։
Սկզբում, իհարկե, ամուսնուն առաջարկեք կատարել ընդամենը մի քանի, ոչ այդքան ծանր պարտականություններ՝ ամաններ լվանալ, փոշեկուլով տունը մաքրել, որոշ գնումներ կատարել։ Դե իսկ որոշ ժամանակ հետո կարող եք նրան վստահել նաեւ ճաշի պատրաստումը, սենյակը հավաքելը եւ այլն
Ճիշտ մոտեցման դեպքում, եթե դուք գտնեք անհրաժեշտ բառեր ու կարողանաք հասկացնել ձեր ամուսնուն ձեր մտահոգությունները, ապա տան հոգսերը հնարավոր կլինի կիսել։
Բայց հիշեք ավելի լավ է դա անել համատեղ կյանքի հենց սկզբում։ Ելնելով փորձից՝ կարող ենք վստահաբար ասել, որ մի քանի տարվա համատեղ կյանքից հետո պարտականությունների մի մասը տղամարդկանց «նուրբ ուսերին» դնելը գործնականում անհնար է։ Նա արդեն սովորել է, որ վերնաշապիկն ու գուլպաները լվացված են, բազմոցի վրա ավելորդ իրեր չկան, իսկ ընթրիքն էլ սպասում է սեղանին։ Հսկայական քանակության նյարդեր, ուժեր ու համառություն կպահանջվի, որպեսզի հաղթահարեք ամուսնու դիմադրությունը եւ հասնեք նրան, որ տան պարտականությունները կիսվեն։
Աղբյուր՝ MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար