Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Անկախությունն ինձ համար արժանավայել ապրելու խորհրդանիշ է. Ջուսը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տեսահոլովակ կներկայացնի

12:08, 21 սեպտեմբերի

«Հայաստան»` այսպես է կոչվում Ջուսի նոր տեսահոլովակը, որը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Երգչուհու նոր աշխատանքը երկրպագուներին հասանելի կլինի շատ շուտով, իսկ մինչ այդ Ջուսի հետ զրուցեցինք նոր երգի, տեսահոլովակի, եւ, առհասարակ, անկախության մասին.

«Ինձ միշտ հարցնում էին, թե երբ եմ երգելու հայերեն, ես էլ պատասխանում էի, որ այդ դեպքում դա պետք է լինի շատ հզոր երգ: Հենց այդպիսին է տաղանդավոր երգահան Աղասի Գեւորգյանի «Հայաստան» երգը, որը գրվել է հատուկ ինձ համար»,-նշեց երգչուհին:

Ջուսի նոր երգի գործիքավորումը կատարել է Գուժը, տեսահոլովակի ռեժիսորը Լաերտ Համբարյանն է, օպերատորը` Վարդգես Մանուկյանը: Տեսահոլովակում Ջուսին կտեսնենք բոլորովին նոր կերպարով.

«Կերպարիս վրա աշխատել են դիզայներ Գայանե Կարապետյանը, իմ վարսահարդար-ոճաբան Սերժ Հարությունյանը եւ դիմահարդար Ասյա Աճեմյանը: Այս հիանալի թիմի շնոհիվ ես կներկայանամ նորովի»:

Քանի որ երգչուհու նոր աշխատանքը Հայաստանի մասին է եւ նվրված է մեր անկախության 25-ամյակին` Ջուսից հետաքրքրվեցինք, թե ինչ է իր համար, առհասարակ, անկախությունը.

«Բարդ հարց է… անկախությունն ինձ համար արժանավայել ապրելու խորհրդանիշ եւ հնարավորություն է»:

Ջուսի համար հուսադրող է այն փաստը, որ մենք ունենք հզոր բանակ եւ հայրենիքին նվիրված զինվորներ.
«Ես կցանկանայի տեսնել իմ հայրենիքն այն կարգավիճակում, ինչպիսին այլ քաղաքակիրթ երկրներն են: Ինձ համար, իրոք, հուսադրող է մեր զինվորների նվիրվածությունը հայրենիքին, որն անկոտրուն է»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search