Անագենային ալոպեցիա
Սա հանկարծահաս մազաթափություն է, որի պատճառը հաճախ ուժեղ քիմիական կամ դեղորայքային միջոցների ազդեցությունն է կամ ճառագայթումը։ Որպես կանոն՝ բուժման կուրսից հետո մազերի աճը վերականգնվում է, իսկ գլոբալ մազաթափությունը դադարում է։
Թելոգեն ճաղատացում
Դրա պատճառները կարող են լինել
1. Հորմոնալ ֆոնի փոփոխությունը
Նման մազաթափություն նկատվում է հորմոնալ ֆոնի փոփոխության ժամանակ։ Ինչպես նաեւ այն ուժեղանում է սթրեսի ազդեցության տակ, պլազմայում սպիտակուցների քանակի նվազման եւ արյան կորստի պատճառով։
2. Առողջական խնդիրներ
Մազաթափությունը կարող է սկսվել նաեւ արյան զգալի քանակի կորստից հետո, սուր ինֆեկցիայի, բարձր ջերմության, վնասվածքի կամ վիրահատության, խիստ դիետայի կամ սխալ սնվելու հետեւանքով, օրգանիզմում ցինկի եւ երկաթի պակասության, քրոնիկ հիվանդությունների (պսորիազ, հեպատիտ, ռեւմատիոդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, հիպերտիրեոզ, ուռուցքներ եւ այլն), ուժեղ սթրեսի պատճառով։
Մազաթափության պատճառ կարող է հանդիսանալ նաեւ ցիտոստատիկ, ռետինոիդ, հակակոագուլայնտ, հակացնցումային եւ այլ դեղամիջոցների երկար կուրսը։
Երբեմն մազաթափության պատճառը սխալ խնամքն է. վարսահարդարիչի, մազերի արդուկի եւ այլ տաք միջոցների հաճախակի օգտագործում, հաճախակի գունաթափում եւ ներկում։
Կանանց մազաթափության բուժումը
Կուրսը սկսելուց առաջ պետք է ախտորոշում անցնել եւ հասկանալ մազաթափության պատճառը։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բուժումն այլ է։
Ավելի կոնկրետ ախտորոշման համար, ամենայն հավանականությամբ, պետք է անել
— Տրիխոգրամմա
— Արյան բիոքիմիական անալիզ, որը կգնահատի սպիտակուցային, լիպիդային եւ ածխաջրային փոխանակումը
— Արյան անալիզ՝ վիտամինների, ամինաթթուների եւ հանքանյութերի քանակը պարզելու համար
Մազերը բուժելու համար կարող են օգտագործվել
— Ներքին օգտագործման դեղամիջոցներ
— Բուժիչ լոսյոններ եւ քսուքներ
— Լազերային թերապիա
— Գլխամաշկի մերսում
— Բժշկական շամպուն եւ մազաթափության դիմակներ
— Հոմեոպատիա
— Ժողովրդական միջոցներ՝ գերչակի, կռոթուկի յուղեր, պղպեղի եւ մանանեխի դիմակներ
Աղբյուրը՝ Lisa.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին