«Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ»՝ սա է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի այս տարվա կարգախոսը։ Փառաստոնն այս տարի կանցկացվի արդեն 14-րդ անգամ։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ից. այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը։ Փառատոնի մանրամասների մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին կազմակերպիչնեչը.
«Հոկտեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում երեւանյան 12 բեմահարթակներում կցուցադրվեն ավելի քան 50 ներկայացումներ։ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի կյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիտվայից, Չեխիայից, Ռուսաստանից, Հունաստանից եւ այլն։ Կլինեն նաեւ վարպետության դասեր, որոնց շրջանակներում իրենց փորձով կկիսվեն թե հայ, թե արտերկրից ժամանած փորձագետները»,-նշեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով՝ թատերասեր հասարակությունը մինչ օրս վառ է հիշում նախորդ տարվա բեմադրությունները.
«Արդեն ավանդական է դարձել, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իր աջակցությունն է ցուցաբերում «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի իրականացման գործում։ Փառատոնն, իսակապես, առաջատար է ոչ միայն մեզ մոտ, այլեւ տարածաշրջանում։ Համոզված եմ՝ թատերասերներն այս տարի եւս իրենց համար շատ կարեւոր գործեր կբացահայտեն փառատոնի շրջանակներում»։
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի բացելու է «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումը.
«Ես առաջին անգամ չեմ Հայաստանում, բայց մեր թատրոնն առաջին անգամ է այստեղ բեմադրությամբ ներկայանալու։ «Յոթ լուսինը» «Իլխոմ» թատրոնի եւ Սաունդրամա ստուդիայի համատեղ նախագիծն է։ Այն հիմնված է Ալիշեր Նավոյի համանուն գործի վրա։ Մենք շատ ուրախ ենք, որ այն ներկայացնելու ենք հայ թատերասերների դատին»,-նշեց «Իլխոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Գաֆուրովը։
Նշենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003 թ-ին։ 2006 թ-ից այն նախկին ԽՍՀՄ տարածքի գլխավոր թատերական փառատոնն է։
Այս տարի հիմնական ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով եւ անցագրերով։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել