Այսօր առավոտվանից ողջ համացանցը թնդում է Քիմ Քարդաշյանի՝ Փարիզում պատանդ վերցնելու լուրից: Ովքեր դեռ անտեղյակ են այս միջադեպից, նշենք, որ գիշերը զինված մարդիկ՝ ոստիկանական համազգեստով Փարիզում ներխուժել էին Քիմ Քարդաշյանի հյուրանոցի համար ու նրան պատանդ վերցրել։
Չարագործները գողացել են հայուհու՝ 16 մլն արժողության թանկարժեք իրերը։ Նրա վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը հյուրանոցում էր՝ Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը ձեռնաշղթա էին հագցրել։
Պարզվում է՝ նմանատիպ միջադեպերից պաշտպանված չեն նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Երգչուհի Ջուսի խոսքով՝ այդպիսի բաներ հաճախ են լինում հայտնի մարդկանց հետ.

«Պետք է միշտ զգույշ լինել. ցանկացած մեծ համերգի ժամանակ արտիստի կողքին պետք է լինեն զգոն թիկնապահներ, որպեսզի կարողանան ապահովել տվյալ երգչի անվտանգությունը»:
Ռուսաստանում աշխատելու տարիներին Ջուսի հետ էլ են տարբվեր անախորժ միջադեպեր տեղի ունեցել.
«Մի անգամ՝ Իրինա Ալեգրովայի համերգից հետո, ինձ հետեւեց մի երկրպագու եւ հյուրանոցի համարիս դռները փորձեց ջարդել եւ ներս մտնել: Ես շատ վախեցա, հետո ոստիկանությունը ժամանեց եւ տարավ այդ անձնավորությանը: Հայաստանում էլ համերգներից մեկի ժամանակ ճոճում էին ավտոմեքենաս: Հազիվ դուրս պրծանք այդ պաշարումից»:
Եղել են նաեւ դեպքեր, երբ երգչուհուն թալանել են.

«2002 թ-ին Ուֆա քաղաքում էլ է մի դեպք եղել, երբ մտել են հյուրանոցի իմ համար եւ գողացել են ամբողջ կոսմետիկաս եւ թանկարժեք զարդերս: Միայն Մոսկվա վերադառնալուց հետո եմ հասկացել, որ ինձ թալանել են»:
Երգչուհին կարծում է, որ հայ արտիստները եւս պետք է ունենան թիկնապահներ.
«Երբ մեծ համերգներ եմ ունենում, ես էլ եմ թինապահներ վարձում, բայց հիմա իմ լավագույն թիկնապահն ամուսինս է, որը միշտ կողքիս է մեծ իրադարձությունների ժամանակ»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին