«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչ անել, որ բախտը եւ հաջողությունը ժպտան ձեզ

22:15, 24 հոկտեմբերի

Աշխարհը կառուցված է շատ պարզ եւ միաժամանակ անհասկանալի կերպով: Նրանք, ովքեր առանձնապես մտահոգ չեն իրենց ֆինանսական դրությամբ, շահում են վիճակախաղում. թեթեւամիտ սիրեկաննները մեկը մյուսի հետեւից գերում են գեղեցկուհիների, հնարամիտ սրիկաները հաջողում են զբաղեցնել ամենաբարձր պաշտոնները: Ինչու՞ է այդպես եւ ինչպե՞ս կարելի է ավելի բախտավոր եւ հաջողակ լինել: Մեխանիզմը բավականին պարզ է. պետք է թեթեւ քայլով գնալ դեպի նպատակը` վստահ լինելով անվերապահ հաղթանակին:

Բայց ասելն ավելի հեշտ է, քան իրագործելը: Սկզբի համար պետք է հասկանալ, թե ինչ է հաջողությունը եւ որտեղից է այն գալիս: Հաջողությունը հանգամանքների լավագույն հաջորդականությունն է, որը հնարավոր է մեզանից յուրաքանչյուրի համար այս կամ այն իրավիճակում: Հաջողությանը գայթակղել չի ստացվի, որովհետեւ այդ արարածը շատ երկչոտ է: Հիշեք կապույտ թռչունի մասին երգը, որին բռնելը ոչ մեկին չի հաջողվում, բայց մի գեղեցիկ օր նա ինքը կարող է նստել քո ուսին: Համեմատությունը շատ գեղեցիկ ու աներեւակայելի տեղին է. հաջողությունը տուն բերել` կարելի է միայն ջանքերը նրա վրա չկենտրոնացնելով:

Լավատեսությունը ամենաարդյունավետ խայծն է հաջողության համար:

Պատկերացրեք, որ աշխարհը մեծ հայելի է, որն արտացոլում է ձեր հոգեվիճակը եւ այն նյութականացնում է իրականության մեջ: Եթե դուք ձեզ ճնշված եք զգում, ամեն ինչի մեջ տեսնում եք բացասականը, խարդախություն, դավադրություն, դա կարտացոլվի ձեր անձնական հայելու մեջ եւ ճիշտ այդպիսի գորշ պատկեր կստանաք իրականության մեջ: Հաջողության հետք անգամ այս դեպքում չի լինի: Այլ է, երբ մարդն ամեն ինչին վերաբերվում է թեթեւ սրտով եւ հումորով: Կվերջանա բենզինը կես ճանապարհին՝ հիանալի է, քանի որ քայլելու եւ վերջապես հեծանիվ ձեռք բերելու ավելի հիմնավոր առիթ չես մտածի: Ազատել են աշխատանքից՝ հիանալի է, քանի որ հիմա իմ առջեւ բացվել են այնքան նոր հնարավորություններ, եւ ոչինչ չի խանգարի ինձ փորձել ինչ-որ նոր բան: Զգո՞ւմ եք տարբերությունը: Ահա այսպիսի աշխարհայացքով կարելի է դեպի քեզ գրավել հաջողությունը:

Ոտքից գլուխ

Սովորել լավատես լինել այնքան էլ հեշտ չէ, հատկապես երբ դուք միշտ գտնվում եք հասարակության ազդեցության տակ, նայում եք նորություններ, շրջապատված եք գովազդներով եւ այլ տեղեկատվական «աղբով»: Իրավիճակը «ոտքից գլուխ» շրջելն ամենագործուն միջոցներից մեկն է «շտկելու», իսկ երբեմն նույնիսկ բարձրացնելու քո եւ շրջապատի տրամադրությունը: Մեր իրավիճակում այդ մեթոդը կարելի է կիրառել հետեւյալ կերպ. մտածված չափազանցնել, սաստկացնել եւ դրամատիզացնել իրադարձությունը այնքան ժամանակ, մինչեւ այն չթվա անհեթեթ, ծիծաղելի, անմիտ եւ աննշան:

Օրինակ, դուք ճաշի ժամանակ աշխատավայրում սուրճ եք թափել վերնաշապիկին: Օ, ահավոր է: Այդ զզվելի սեւ հեղուկը, այդ սատանայական ջրիկ խյուսը խլեց ողջ օրս: Ինչպե՞ս երեւամ գործընկերներիս աչքին, ի՞նչ կասի ղեկավարությունը: Հավանաբար կկանչեն եւ կպատժեն փնթիության համար, ձեռքս կտան թաս ու օճառ, եւ ես ստիպված կլինեմ բոլորի աչքի լվալ շապիկս… Արդեն ծիծաղելի է եւ անհթեթ, տրամադրությունս բացվեց, սուրճի հետքը չի թվում այդքան մեծ եւ անտանելի, եւ ընդհանրապես, կարելի է վերնաշապիկի վրա պիջակ հագնել եւ ավելի կոկիկ տեսք ունենալ: Սովորեք գտնել հաճելի մանրուքնր ցանկացած իրավիճակում կամ գոնե չքայքայել նյարդերը  դատարկ բաների վրա, եւ հաջողությունը ձեզնից քայլ չի հեռանա:

Աղբյուրը` MyJane.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել