Բացի այն, որ գանգուր մազերը շատ գեղեցիկ են, նաեւ չափից ավելի չենթարկվող են: Այդպիսի մարզերի հարդարումը հարմար դարձնելու համար դրանք հատուկ խնամք են պահանջում: Կոշտ մազերը՝ փափուկ, իսկ փափուկներն ամուր դարձնելու համար կարելի է սպիտակ հինա օգտագործել: Այն գանգուրներին նաեւ առաձգականություն կհաղորդի:
Գանգուր մազերը, ինչպես մյուս բոլոր մազերը, ենթարկվում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը: Ներկումը, եղանակային պայմանները, տաք վարսահարդարիչը՝ այս ամենը քայքայում են մազերի կառուցվածքը: Այդ պատճառով անհրաժեշտ է գանգուր մազերի համար շամպուն, բալզամ եւ դիմակ ընտրել:
Գանգուր վարսերի խնամքի միջոցներ
Եթե գանգուր մազեր ունես, շամպուն ընտրելիս օգտվիր քո մազերի տեսակի համար խորհուրդներից: Եթե մազերդ բարակ են, թուլացած, ապա ամրացնող շամպուն ընտրիր, յուղոտ՝ յուղոտ մազերի դեմ շամպուն: Գլխավոր խորհուրդը՝ ծավալ հաղորդող շամպուն մի՛ գնիր: Դրանք պիտանի չեն ի ծնե գանգուր մազերը խնամելու համար: Այդպիսի շամպունները երկու տեսակի են: Առաջինը մազերի մակերեւույթի վրա թաղանթ է առաջացնում՝ ծանրացնելով մազերը: Երկրորդը երեւան է բերում թեփը՝ դրանով իսկ հանգեցնելով մազերի ջրազրկման: Ոչ մեկը, ոչ մյուսը գանգուր մազերի համար պիտանի չեն:
Եթե գանգուր մազերը նորմալ են, ապա ավելի լավ է բալզամ չօգտագործել՝ հարդարանքը ծավալը կորցնում է: Իսկ եթե մազերը թուլացած են, առանց բալզամի չի ստացվի։
Վատ եղանակից գանգուրերը պաշտպանելու համար օգտվիր գանգուր մազերի հարդարման համար նախատեսված միջոցներից: Գանգուրներին թեթեւություն եւ օդեղենություն կարելի է հաղորդել գանգուր մազերի սփրեյով: Ծանր վարսերի համար կրեմ օգտագործիր, իսկ բարակ մազերը հարդարիր մուսի միջոցով: Գանգուր մազերի հարդարման ժամանակակից միջոցները կօգնեն ընդգծել բնական գանգուրները, դրանք կհագեցնեն հանքանյութերով եւ միկրոտարրերով:
Խնամքի գաղտնիքները
Ի ծնե գանգուր մազերը խնամելու մի քանի գաղտնիքներ եւս կան.
Չորացում: Ավելի լավ է գանգուր մազերը բնական ճանապարհով չորացնել: Ավելի լավ կլինի հնարավորության սահմաններում վարսահարդարիչից չօգտվել՝ այն քայքայում է մազերի կառուցվածքը:
Սանր. Գանգուր մազերի համար անհրաժեշտ է օգտվել հակակայունացնող ծածկույթով եւ ոչ խիտ ատամներով սանրից: Մազերը պետք է սանրել ծայրերից՝ բարձրանալով արմատներ:
Ներկում: Խորհուրդ չի տրվում գանգուր մազերը ներկել ո՛չ բնական, ո՛չ քիմիական ներկերով: Դա վնասում է մազերի կառուցվածքը: Ավելի լավ է բնական գույնը պահպանել, առավել եւս, որ այն հիմա նորաձեւ է:
Աղբյուրը՝ Womanday.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին