Վստահ ենք, որ ինքներդ ձեզ բազմիցս հարցրել եք, թե ինչ գույն ներկեք մազերը, որպեսզի ձեր բնական տվյալները շահեկանորեն ընդգծեք: Դուք ցանկանում եք շիկահեր դառնալ, բայց ինչպես իմանալ, թե որ երանգն ավելի շատ կսազի՝ սառը մոխրագո՞ւյն կամ ոսկե ցորնագո՞ւյն: Մազերի երանգն ընտրելիս շատերը հաշվի են առնում մաշկի բնական գույնը, բայց մոռանում են աչքերի գույնի մասին: Մինչդեռ կան առաել հաջող եւ անհաջող համադրություններ:
Մոխրագույն աչքեր
Ծիածանաթաղանթի ամենատարածված եւ միաժամանակ «ամենապարզ» երանգը. մոխրագույն աչքերով աղջիկներին սազում են մազերի գործնականում բոլոր երանգները: Բայց այստեղ եւս նրբություններ կան: Կտրուկ արգելված են բոլոր «մաքուր» երանգները. նրանց ամենեւին չի սազում ինչպես արմատական սեւը, այնպես էլ մաքուր շեկը: Կրակաշիկավուն երանգի հետ եւս պետք է զգուշավոր լինել. չափազանց հազվադեպ արհեստական շեկ երանգը օրգանական է դիտվում:
Եթե նախապես մուգ երանգների ես հակված, մոխրագույն աչքերի հետ հրաշալի են համադրվում շոկոլադի բոլոր երանգները, աչքերի խորությունն ընդգծում է սրճային երանգը, էֆեկտիվ են նայվում կոնյակի եւ ընկույզի երանգները:
Եթե ցանկանում ես շիկահեր դառնալ, ընտրիր պղնձագույնի եւ ցորնաշիկավունի միջեւ, դեմքը շատ է թարմացնում ելակի երանգով շեկը:
Եթե նախընտրում ես մուգ շագանակագույնի երանգները, բայց չես ցանկանում «գորշ մուկ» լինել, հրաժարվիր մոխրագույնի ցանկացած երանգից՝ փոխարինելով ոսկեգույնով:
Շագանակագույն աչքեր
Տարածվածությամբ երկրորդն են եւ ամենավառն են: Գոյություն ունի ընդամենը մեկ երանգ, որը նրանց հակացուցված է՝ աչքերի գույնին համընկնող երանգը: Պարադոքս է, բայց դա կերպարի տեսքը շատ հասարակ եւ անհետաքրքիր է դարձնում: Բավական է այս կամ այն կողմ մեկ տոնով նահանջել, եւ միանգամայն այլ էֆեկտ կստացվի:
Եթե ցանկանում ես թխահեր լինել, լավագույն տարբերակը շագանակագույնի երանգներն են, մուգ կամ տեսանելի շիկակարմիր՝ ինքդ ընտրիր: Կարելի է նաեւ արմատական սեւ ընտրել. մուգ մազերի ֆոնին շագանակագույն աչքերն ավելի վառ են նայվում: Շագանակագույն աչքերով աղջիկներին ամենից շատ սազում են կարմրաշիկավունի երանգները, քանի որ բազային երանգը միանում է ծիծանաթաղանթի երանգին:
Եթե ցանկանում ես մազերը բաց երանգներով ներկել, ընտրիր կաթով, խտացրած կաթով սրճագույնը կամ բնական բաց փայտեգույնի երանգը: Ավելի լավ է խուսափել սառը երանգներից:
Թխահերների համար ամենաէֆեկտիվ գուներանգը շիկավունի երանգներն են: Շագանակագույնի կամ կարմրի, պղնձագույնի կամ ոսկեգույնի շեղմամբ՝ գործնականում շրջանակը սահմանափակված չէ:
Կապույտ աչքեր
Արգելված տարբերակ է շեկի տաք երանգները: Զարմացա՞ծ ես: Դա միանգամայն հասկանալի է, չէ՞ որ հենց տաք շեկ + կապույտ աչքեր համադրությունն է համարվում սլավոնական գեղեցկուհու չափանիշը: Ամեն ինչ ճիշտ է, եթե քեզ դուր է գալիս ռուս գեղջկուհու հովվերգական կերպարը եւ չի շփոթեցնում դրա ոչ ժամանակակից լինելը: Կապույտ աչքերի դեպքում շեկի տաք երանգները կերպարին հաղորդում են շինծու պարզություն: Կապույտ աչքերին չի սազում նաեւ շեկը՝ չափից ավելի շինծու է թվում:
Ի տարբերություն մոխրագույնի՝ պլատինային սառցե շեկը քո աչքերը անհատակ կդարձնի եւ շատ շահեկան կդիտվի:
Իսկ ահա մուգ երանգների դեպքում ազատ ես ընտրելու ցանկացած երանգ. սառը երանգները քո կերպարն ավելի ճակատագրական, նուրբ, ազնվազարմ կդարձնեն, իսկ տաք երանգները՝ ավելի անկեղծ: Ցանկացած դեպքում, մուգ մազերի կապույտ աչքերի համադրությունն ամենաէֆեկտիվներից մեկն է:
Կանաչ աչքեր
Հավանաբար քեզ մանկուց ասել են, թե ինչ գեղեցիկ աչքեր ունես: Կանաչ երանգն ամենահազվադեպ հանդիպողներից է, այդ պատճառով ուշադրություն է գրավում:
Արգելված է արմատական սեւը եւ շեկի բոլոր սառը երանգները:
Բայց ահա շիկակարմրի երանգների դեպքում բախտդ բերել է, ինչպես ոչ մեկին. այդ երանգները կատարելապես են համադրվում կանաչ աչքերին: Բաց պղնձագույնը, կրակակարմիրը, խորը թրծակավայինը հրաշալի ընտրություն է:
Եթե նախընտրում ես ավելի հանդարտ երանգներ, ընտրիր շիկամոխրագույնը. այդ երանգներն ընդգծում են կերպարի քնքշությունն ու կանացիությունը:
Մուգ երանգները շքեղ կնայվեն, հատկապես եթե նախապատվություն տաս սառը շոկոլադին կամ տաք կարամելին:
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով