Սկզբում հասկանանք, թե ինչ ներկ ես դու նախընտրում։ Խոսքը տարբեր ագրեսիվության ներկերի մասին է։ Շատ ուժեղ ներկերի հիմքում ամիակ է ընկած, որի հաշվին ներկը թափանցում է մազի խորքը եւ վնասում կառուցվածքը։ Նման ներկ կարելի է օգտագործել, եթե քո մազերը ճերմակ են կամ եթե ուզում ես դրանց գույնը միանգամից մի քանի տոն բացել։ Նման ներկերը շատ լավ են «նստում» մազերին եւ հաճախակի ներկում չեն պահանջում։ Բայց d8anic baci ավելի լավ է ամեն դեպքում ընտրեք գունային այնպիսի գամմա, որը շատ չի տարբերվի ձեր բնական գույնից, որպեսզի աճող արմատները չտարբերվեն։ Նման ներկով խորհուրդ են տալիս մազերը ներկել մի քանի ամիսը մեկ։
Եթե կիսակայուն ներկերի մասին է խոսքը, որոնք ավելի քիչ պերօքսիդ կամ ամիակ են պարունակում, ապա դրանք խորհուրդ է տրվում օգտագործել ամիսը մեկ անգամ։
Իսկ ինչ վերաբերում է երանգային շամպուններին, ապա դրանք մազերը ներկում են միայն արտաքին կողմից, այսինքն՝ այդքան էլ ուժեղ չեն ներթափանցում մազի կառուցվածքի մեջ։ Նման ներկանյութերը առավել անվտանգ են եւ արագ մաքրվում են։ Բայց ամեն դեպքում դրանք չարաշահել պետք չէ։ Երանգային շամպունները խորհուրդ են տալիս օգտագործել 2 շաբաթը մեկ անգամ եւ ոչ ավելի հաճախ։
Իսկ եթե խոսում ենք բնական ներկերի մասին, օրինակ՝ հինայի կամ բասմայի, ապա դրանք, ընդհակառակը, օգտակար են մազերի համար։ Այդ ներկանյութերը վառ կրակագույն կամ շոկոլադի երանգներ են պարգեւում եւ անգամ ամրացնում են մազերը։ Միակ մինուսը սահմանափակ գունային գամման է։
Ներկման ու ներկած մազերի լվանալու գաղտնիքները
Եթե դու հաճախ ես դժգոհ մնում մազերիդ գույնից կամ գույնը հաճախ է մաքրվում, ուրեմն պետք է վերանայես մազերիդ խնամքը։ Հնարավոր է, որ դրա պատճառը հաճախակի լվանալն է կամ անորակ ներկը։ Այդ պատճառով արժի անպայման խորհրդակցել մասնագետի հետ, որպեսզի հասկանաս, թե ինչ ներկ ընտրես եւ ինչպես պաշտպանես ներկած մազերը։ Շամպունները, սփրեյները, բալզամները հարթեցնում են մազերի թեփուկները՝ ապահովելով լամինացման էֆեկտ, փայլ եւ սահունություն են հաղորդում, կանխում են ներկող պիգմենտների անհետացումը։
Պետք է հաշվի առնել մազերի սկզբնական վիճակը։ Եթե մազերը հիմա լավ վիճակում չեն, շատ թույլ են կամ վնասված, ապա իմիջի հերթական փոփոխությունից պետք է հրաժարվել։ Թու՛յլ տուր մազերիդ հանգստանալ, բուժի՛ր դրանք դիմակներով եւ միայն դրանից հետո կարելի է նորից ներկել։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»