Դոնի Ռոստովում հանգստյան օրերին ընտրեցին Ռուսաստանի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջը՝ «Միսիս Ռուսաստան International-2016»։ Սակայն մրցույթում հաղթող ճանաչվեց միանգամից 2 կին։ Մրցույթի մասնակիցներն ամբողջ շաբաթ պայքարում էին՝ ցուցադրելով խոհարարական վարպետություն, ստեղծագործական ունակություններ եւ վարքագծի կանոններ։
Առաջին տեղը կիսեցին Նունե Կոբյացկայան՝ Ռոստովից եւ բազմազավակ Ելենա Բլինովսկայան՝ Յարոսլավլից։ Երկու գեղեցկուհիներից հենց Նունեն կներկայացնի Ռուսաստանը ԱՄՆ–ում կայանալիք գեղեցկության մրցույթին։
28-ամյա Նունե Կոբյացկայան «Комсомольская правда»-Ростов»–ին պատմել է իր արմատների եւ մրցույթում տարած հաղթանակի մասին։
«Ես ծնվել եմ Երեւանում։ Մայրս ռուս է, հայրս՝ հայ։ Ավելի ուշ մենք տեղափոխվեցինք Ռուսաստանի Հարավի մայրաքաղաք։ Մայրս ցանկացել էր ինձ օրիգինալ անուն տալ։ Այդպես էլ ստացվեց։ Նունեն ծաղկի անուն է»,– նշել է գեղեցկուհին։
Ինչ վերաբերում է մրցույթին, ապա նա նշեց, որ շատ է հոգնել, բայց գոհ է արդյունքից։
«Տոնը շարունակվում է, եւ ես երջանիկ եմ։ Վստահ եմ, որ երջանկությունն ու ուրախությունն ինձ հետ կմնան ամբողջ տարի։ Մի կողմից մի փոքր հոգնածություն եմ զգում մրցույթից հետո, իսկ մյուս կողմից՝ ես նոր ուժեր եմ ստացել եւ պատրաստ եմ նվաճել միջազգային գագաթներ։ Ես հավատում էի հաղթանակին եւ դրա համար անում էի ամեն բան։
Ես երազում էի մոդել դառնալ։ Իմ մայրը մանկուց ինձ ուժ էր հաղորդում։ 10 տարեկանում նա ինձ մոդելների դպրոց ուղարկեց, զբաղվում էր ինձ հետ, կոստյումներ էր կարում, կերպարներ էր հորինում ինձ համար եւ օգնում էր։ 4 տարի ես Փարիզում աշխատում էի որպես պրոֆեսիոնալ մոդել։ Ես այդ ժամանակ 17 տարեկան էի, եւ դա ինձ շատ օգնեց։ Ես երկար էի պատրաստվում այս մրցույթին։ Օրինակ, ելույթիցս մեկ ամիս առաջ ես բալետից եւ գեղարվեստական մարմնամարզությունից ստեղծագործական տարրեր ցուցադրեցի։ Դա իմ ուղին էր, որը տարավ ինձ դեպի իմ երազանքը։ Եվ այն իրականացավ։ Ես շատ երախտապարտ եմ մորս եւ իմ ամբողջ ընտանիքին. յուրաքանչյուրն օգնել է եւ իր ավանդն է ունեցել իմ հաղթանակի գործում»։
Նունեին չի շփոթեցնում այն փաստը, որ արդյունքում հաղթողները երկուսն են։
«Դա ժյուրիի որոշումն էր։ Մեզնից յուրաքանչյուրին տվեցին հաղթողի ժապավեն եւ թագ։ Սակայն Ամերիկայում գեղեցկության համաշխարհային մրցույթում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը տրվեց ինձ։ Դա ասվեց պարգեւատրման ժամանակ, եւ ես դրանից անսահման երջանիկ եմ»,– ասել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»