Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ դիզայներ Վալերի Յուդաշկինի ցուցադրությունը, որին ներկա էր մոսկովյան բոմոնդը։ Սկանդալային ռուս բլոգեր Լենա Միրոն, որն օրերս քննադատել էր հայ միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի որդու ծննդյան օրվա երեկույթը, այս անգամ որպես թիրախ է ընտրել հայտնի ռուս աստղերի տեսքը։
Life–ի փոխանցմամբ՝ հավաքածուի ցուցադրության առաջին շարքում նստած էին Ալլա Պուգաչովան, Տատյանա Միխալկովան, Իգոր Նիկոլաեւը՝ կնոջ՝ Յուլյա Պրոսկուրյակովայի հետ եւ մոսկվացի աշխարհիկ տիկնայք։
«Մեր աստղերը կոլխոզ են։ Ո՛չ պրոֆեսիոնալիզմ, ո՛չ լավ ճաշակ։ Երեկ այդ գյուղական դիսկոտեկը հավաքվել էր Մոսկվայի նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Յուլյա Պրոսկուրյակովան՝ մանկապարտեզի տնօրենի հագուստով, սկսվում է նմանվել իր տարեց ամուսնուն։ Դեմքի այդ տիպը կոչվում է «անցյալ տարվա կարտոֆիլ»,– գրել է բլոգերը։
Կոմբինացիա–զգեստ եւ հաստ մարմնագույն զուգագուլպաներով Ժասմինին Լենա Միրո համեմատել է Իրինա Օտիեւայի հետ։
«Ժասմինի ոտքերը դեֆիցիտի տարիների խորհրդային կնոջ ոտքեր են հիշեցնում։ Խորհրդային կինը միջինում ուներ 1 զույգ կոշիկ կյանքի բոլոր դեպքերի համար, մի զույգ էլ կարկատած զուգագուլպա։ Նույնպես կյանքի բոլոր դեպքերի համար։ Սեւ «նավակ» կոշիկը, շագանակագույն զուգագուլպաները ունիվերսալ են, դասական եւ «ամեն ինչին սազող»,– գրել է բլոգերը։
Բլոգերին չի գոհացրել նաեւ Եկատերինա Օդինցովան։ Միրոն նրա կազմվածքը շատ «կերած–խմած» է համարում նեղ անդրավարտիքի համար։
«Եկատերինա Օդինցովան, որը հայտնի էր նրանով, որ ժամանակին Նեմցովի հետ էր, Սթիֆլերի մոր սանրվածքով էր եկել եւ հագնվել էր մետալուրգիական արտադրության պլանային բաժնի չամուսնացած աշխատակցուհու նման»։
Մարինա Յուդաշկինան «իբր նորաձեւ տաբատ» էր հագել, որը նույնպես Լենային դուր չի եկել, իսկ նրա աղջկան՝ Գալինային, բլոգերը համեմատել էր բանկի վարկավորման բաժնի աշխատակցի հետ։
Սակայն բոլորից շատ քննադատություն էր բաժին ընկել Ալլա Պուգաչովային եւ Տատյանա Միխալկովային։
«Դե, իսկ գյուղական դիսկոտեկը եզրափակում են 2 էքսգիբիցիոնիստ կնիկները։ Երկուսն էլ 70-ին մոտ են, բայց թոռոմած մարմինը ցուցադրելու ցանկությունը վեր է առողջ բանականությունից։ Նայում ես այդ ամենին եւ մտածում. 2016 թիվն է, իսկ մեզ մոտ դեռ «Տարվա երգ 92»–ն է»,– եզրափակել է Լենա Միրոն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»