Այս տարվա փետրվարին 80-ամյա Արմեն Ջիգարխանյանն ամուսնացավ 35-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Պարզվում է՝ 45 տարվա տարիքային տարբերությունը չի հուզում ո՛չ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ո՛չ նրա հանրահայտ ամուսնուն:
Ռուսական «Дни» կայքին տված հարցազրույցում Վիտալինան պատմել է սիրված դերասանի հետ ընտանեկան կյանքի մասին:
«Նրան սիրահարվել եմ առաջին հայացքից, եւ ես չէի մտածում, թե նա քանի տարեկան է, որ զգալի տարիքային տարբերություն կա: Մենք ծանոթացել ենք դեռեւս 1990-ականների սկզբին, երբ Ջիգարխանյանը Մայակովսկու թատրոնի հետ հյուրախաղերի եկավ Կիեւ, իսկ ես՝ 16 տարեկան, գնացի Գոնչարովի այդ լեգենդար բեմադրությունը դիտելու: Տեսա Ջիգարխանյանին եւ սիրահարվեցի: Հետո թատրոնի ծանոթ աշխատակցուհու միջոցով նրան գրություն փոխանցեցի: Նա զանգեց ինձ: Մենք եւս մի քանի անգամ հանդիպեցինք: Իսկ 2002 թվականին նա միկրոկաթված տարավ, զանգեց ինձ եւ ասաց. «Կարո՞ղ ես գալ»: Բնականաբար, ես ամեն ինչ թողեցի եւ սլացա Մոսկվա: Ես մինչեւ հիմա նրան «Դուք»-ով եմ դիմում՝ ընդգծելով նրա հանդեպ հարգանքը»,- պատմել է Վիտալիննան:
Առաջին անգամ նա դերասանի տանը հայտնվել է ներկայացումներից մեկից հետո: «Ներկայացման ավարտից հետո կասկածներ չկային: Բայց, հայտնվելով նրա տանը, հասկացա, որ նա շատ միայնակ մարդ է»,- նշել է նա:
Վիտալինայի խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանի թատրոնում, որի տնօրենն է ներկայում, երկար ժամանակ ոչ ոք չգիտեր իրենց հարաբերությունների մասին. «Կես տարի ես թատրոնում երաժշտական ղեկավար եմ աշխատել: Բայց բոլորը մեր գաղտնիքն իմացան դժբախտությունից հետո, երբ Արմեն Բորիսովիչն ուղեղի կաթված ստացավ: Նա այնպիսի վիճակում էր, որ մեզ համար կարեւոր չէր, թե ով եւ ինչպես մեզ կնայի»:
«Նա կազդուրվեց եւ պնդեց, որ մենք հնարավորինս արագ ամուսնանանք: Բայց հարսանիքի նախօրեին հիվանդացավ, հիվանդանոց պառկեց: Բայց բժիշկներին համոզեց հանուն այդ կարեւոր իրադարձության բաց թողնեն իրեն: ՔԿԱԳ-ում երկուսով էինք. ամուսինս չի սիրում իրարանցում իր շուրջը եւ շատ է ամաչում ուշադրությունից: Ընկերները խոլորձից կամար ձեւավորեցին եւ հարսնացուի փունջը գնեցին: Իսկ մատանիների մասին ինքս հոգ տարա: Այդ օրը մեր թատրոնում «Ոչ հեռախոսային զրույց» ներկայացումն էր, որին ես մասնակցում եմ, եւ ամուսնանալուց անմիջապես հետո աշխատանքի գնացինք»,- պատմել է Վիտալինան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում