Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը շարունակում է քննարկման թեմա մնալ համաշխարհային մամուլում: Սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմի առաջին ցուցադրությունից (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) եւ մամլո ասուլիսից հետո բազմաթիվ պարբերականներ հարցազրույցներ են անցկացնում ֆիլմի ստեղծագործական խմբի անդամների հետ՝ խոսելով կինոնկարի ստեղծման, նպատակի եւ Հայոց ցեղասպանության մասին։
Ամերիկյան Variety կայքը զրուցել է «Խոստում»-ի պրոդյուսերներ Էրիկ Էսրաիլյանի եւ Մայք Մեդեվոյի հետ՝ հետաքրքրվելով ֆիլմի ֆինանսական կողմի եւ առկա ու սպասվող դժվարությունների մասին։
«Ֆիլմը կարեւոր նշանակություն ուներ ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի համար։ Նա միշտ ցանկացել է նկարահանել ֆիլմ՝ լավագույն դերասանական կազմով, որպեսզի այն լոկ պատմության դաս չհիշեցնի։ Եվ նրա տեսլականը էժան չէր։ «Խոստում» ֆիլմի նկարահանման համար պահանջվել է 100 միլիոն դոլար, որը Քըրքը վճարել է Survival Pictures-ի միջոցով»,- պատմել է Էսրաիլյանը՝ նշելով, որ ֆիլմը դեռ տարածման եւ ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու խնդիր ունի։ Էրիկը ենթադրում է, որ պատճառը ֆիլմի թեման է, ինչը վախեցնում է որոշ գնորդների.
«Ես ուղղակի կասեմ՝ կան շատ ստուդիաներ, որոնք բիզնես շահեր եւ հետաքրքրություններ ունեն Թուրքիայում, իսկ դուք կազմեք ձեր կարծիքը»։
Իսկ Մեդեվոյը բարձրաձայնել է այն մասին, թե ինչպես են հազարավոր մարդիկ «լծվել» ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին.
«Տորոնտոյի կինոփառատոնի օրերին բողոքի ակցիաներ չեղան, բայց «Խոստում»-ի առաջին ցուցադրությունից հետո 70000 օգտատեր Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) նշել են, որ «իրենց դուր չի եկել ֆիլմը»։ Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանզի այդքան մարդ դեռ չի դիտել ֆիլմը։ Կինոթատրոնում այդքան տեղ չկար»,- խոսքը եզրափակել է Մայքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով