Երեկ Քիմ Քարդաշյանը 36 տարեկան է դարձել։ Այդ օրը ենթադրվում էր, որ Քիմը պետք է տոներ Վեգասի ակումբներից մեկում, սակայն Փարիզում տեղի ունեցած կողոպուտը ամեն ինչ փոխել է։
Հայտնի է, որ հայուհին հազվադեպ է դուրս գալիս իր առանձնատնից՝ գուցե միայն մորը այցելելու ու գործնական հանդիպումների համար։ Նաեւ վերջերս հայտնել էին, որ ռեալիթի շոուի (հայտնի չէ, դրա շարունակությունը մենք կտեսնենք, թե ոչ ) հեռուստաաստղը պատվիրել է, որ իր առանձնատանը բունկեր կառուցեն։
Մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Քիմը խորը դեպրեսիայի մեջ է ու տառապում է վախերով, հաճախ գիշերները քնել չի կարողանում։ Հայուհին, կարծես սկսել է վերաիմաստավորել իր կյանքի արժեքները եւ նոր Քիմին դժվար է ճանաչել՝ ոչ մի մեյքափ, խստաոճ հագուստ, բարեգործություն (իսկ դուք դեռ ծիծաղում էիք Ջոլիի մեկուսի կենսակերպի վրա). ընդհանուր առմամբ Քիմը ապրելու է միանձնուհու նման։
«Քիմը հաճախ էր մտածում իմիջը փոխելու մասին, ու նա վստահ է, որ սա այն պահն է, որ հին կյանքին վերադարձ այլեւս չի լինի։ Քիմի մայրը վստահեցնում է, որ շատերն են վերաիմաստավորում իրենց կյանքն ու փոխվում։ Վաղ թե ուշ դա պետք է նաեւ Քիմի հետ կատարվեր։ Ինչքա՞ն պետք է նա սեքս խորհրդանիշի դեր կատարեր։ Այնպես որ կողոպուտը լավ առիթ է իմիջը փոխելու համար։ Քիմն այլեւս մարդկանց չի ներկայանա վառ հագուստով, մերկ ֆոտոշարքեր չի անի ու մտադիր չէ հայտնվել ամսագրերի շապիկներին։ Նրան այլեւս պետք չեն տեսախցիկներ։ Նա մտադիր չէ ցուցադրել իր մեքենաներն ու թանկարժեք իրերը։ Հիմա նա պահպանողական ոճ կունենա, Քիմը վստահ է, որ կարելի է սեքսուալ լինել նաեւ բավականին խստաոճ հագուստով։
Քիմն ուզում է պարանոցին խաչ կրել, այլ ոչ թե թանկարժեք զարդեր։ Եվ որքան երկար ժամանակ Քիմը չի մասնակցում հանրային միջոցառումների, այդքան շատ են մարդիկ կարեկցում նրան։ Քիմը չի թաքնվում, նա կենտրոնացրել է իր ուշադրությունը բիզնեսի վրա»,- նշել է աղբյուրը։
Անհամբերությամբ սպասում ենք նոր Քիմի հայտնությանը...
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար