Իրինա Ալեգրովայի համերգը, որը տեղի էր ունենալու «Վերբեռնում» կոչվող նրա համերգաշրջանի շրջանակում, տապալվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում: Ռուսական բեմի կայսրուհու ելույթի համար պատրաստվել էր 4 հազար տեղանոց Մարզադահլիճը, սակայն համերգի տոմս է գնել հազարից պակաս մարդ:
64-ամյա երգչուհին Ուֆա է ժամանել անձնական վագոնով: Սակայն Եկատերինբուրգից շարժված գնացքը, որտեղ մինչ այդ Ալեգրովան ելույթ է ունեցել, երկու ժամից ավելի ուշացել է, եւ նա Ուֆա է հասել շատ ուշ:
Երգչուհու կոլեկտիվն անմիջապես հյուրանոց է գնացել, իսկ Ալեգրովան հրաժարվել է վագոնը լքել: Արդյունքում Ալեգրովայի հետ վագոնը կանգնեցրել են պահեստային ճանապարհին, եւ նա գիշերը կայարանում է անցկացրել:
Կայսրուհու համերգը նախատեսվում էր անցկացնել վիթխարի մարզադահլիճում, որը նախատեսված է 4 հազար մարդու համար: Սակայն տոմսերը չեն վաճառվել: Իրինա Ալեգրովային լսել եւ տեսնել ցանկացող նույնիսկ հազար մարդ չի եղել, նշում է «Комсомольская правда» կայքը:
Ավելին՝ նույնիսկ քաղաքային մշակույթի տանը, որտեղ արագ տեղափոխել են համերգը, ամբողջ շարքերը ազատ էին: Էժան տոմսեր գնած հանդիսատեսը նստել է առաջին շարքերում եւ կարողացել համերգը վայելել 6 հազար ռուբլի արժողության տեղերում:
Ալեգրովայի համերգը ուշացել է ընդամենը 20 րոպեով: Բարձրախոսով հանդիսատեսին համառորեն խնդրել են ռուսական բեմի կայսրուհուն չփոխարինել հեռախոսների հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել