Քիմ Քարդաշյանը հանգիստ երեւում է հանրությանը, այցելում է Ինգլվուդում ամուսնու համերգին, իսկ Փարիզում նրա կողոպուտի արձագանքները դեռ իրենց մասին հիշեցնել են տալիս։ Հյուրանոցի, որտեղ կողոպտել էին Քիմ Քարդաշյանին, դռնապանը մեկ անգամ արդեն պատմել էր կատարվածի մասին։
Աբդուռահման կեղծանվան տակ ներկայացած տղամարդը հայտնել է, որ գողերը ոչ թե թանկարժեք զարդեր էին փնտրում, այլ կանխիկ փող։
«Գողերն ինձ իրենց հետ տարան եւ բարձրացան համարը, որտեղ աստղը պատրաստվում էր քնել։ Նա կարծեց, թե ոստիկանությունն է, քանի որ հանցագործները համազգեստով էին։ Մի քանի վայրկյան նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Հանցագործները փող էին պահանջում, բայց նրանք խոսում էին ֆրանսերեն, այդ պատճառով Քիմը կարծեց, թե նրանց իր բջջային հեռախոսներն են պետք։ Գողերից մեկը նորից ու նորից կրկնում էր, որ իրեն միայն փող է պետք»,– ասել է հյուրանաոցի աշխատակիցը։
Նա հավելել է, որ Քիմը ամբողջ ուժով բղավում էր։ Նա կարծում էր, թե գողերին իր 4.5 մլն դոլար արժողությամբ մատանին է պետք, որը նվիրել էր Քանյե Ուեսթը։
«Նա ցույց տվեց ձեռքը, մատին մատանի չկար։ Գողը հարցրեց, թե որտեղ է այն։ Այդ ժամանակ Քիմը սեղանից վերցրեց զարդը եւ տվեց նրան։ Տղամարդկանցից մեկը շարունակում էր փող պահանջել, այդ ժամանակ դռնապանը միջամտել էր եւ ասել, որ Քիմը շատ քիչ կանխիկ գումար ունի։ Դա լսելով՝ գողը պահանջեց մնացած թանկարժեք զարդերը, իսկ Քիմը հլու–հնազանդ տվեց նրան իր զարդատուփը»,– ասել է Աբդուռահմանը։
Կարծում ենք, որ Քիմին այս փաստը քիչ կհուզի, քանի որ վստահ ենք, որ իր նոր՝ արդեն վիրտուալ պոռնոյի համար նա կորցրածից ավելի շատ գումար կստանա։
Աղբյուրը՝ ETOnline
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը