«Ստվերի» ներկման տեխնիկան այն դեպքում է հարմար, երբ ցանկանում եք հեռանալ ավանդական միագույն շեկից: Ստեղծելով մգեցված մազարմատների էֆեկտ՝ կազատվեք այն ամեն երեք շաբաթը մեկ ներկելու անհրաժեշտությունից: Մազերը ոճային կլինեն եւ 2-3 ամիս խնամված:
Նատաշա Փոլի
Free’s Be տեխնիկան շիկահերներին շատ է սազում: Այն հաճախ են շփոթում «արեւի փայլի» հետ, սակայն այստեղ ներկումն ավելի ազատ է ստացվում, իսկ դա նշանակում է՝ անհավանական բնական։ Նայելով արդյունքին՝ գրեթե անհնար է հասկանալ, թե ինչպես է այդպես ստացվել։ Այս դեպքում ստանում ենք ոչ թե դասական շերտաներկում («մելիրովկա»), որտեղ գունաթափված մազափնջերը սիմետրիկ են, այլ ավելի քաոտիկ մի բան։ Վարպետն օգտագործում է որոշակի սխեմաներ, որոնք արեւի տակ բնական այրված մազերի էֆեկտ են տալիս։
Մարգո Ռոբբի
Շատերի սիրած պլատինե շիկահերը հաճախ նորաձեւ է դառնում։ Հատկապես լավ է այն նայվում կարճ գրաֆիկական սանրվածքների վրա։ Այս տարի նման քայլի են գնացել Ջենիֆեր Լոուրենսն ու Քրիստեն Ստյուարտը եւ չեն սխալվել։ Իսկ ահա երկար, իդեալական հարթեցված պլատինե մազերն այսօր ոչ այլ ինչ են, եթե ոչ 2000–ականների վերապրուկ։
Ջենիֆեր Լոուրենս
Աշուն–ձմեռ սեզոնին հիանալի տարբերակ է մուգ բլոնդը, որը վերջին կես տարում իսկական հիթ դարձավ։ Որոշ վարպետներ այն նաեւ bronde են անվանում blonde եւ brown բառերի միախառնումից։ Իր մեջ համադրում է սառը եւ տաք երանգները միաժամանակ։ Մուգ բլոնդը կարող է իրավամբ համարվել ունիվերսալ երանգ։ Այն հեշտությամբ հարմարվում է մաշկի եւ աչքերի ցանկացած գույնի։
Ջեյ Լո
Բլոնդի վառ երանգները ավանդաբար տարածված են ամռանն ու գարնանը, երբ ուզում ես փոքր-ինչ բազմազանություն մտցնել եւ փոխել ձմեռվա կերպարը։ Օրինակ՝ նախորդ սեզոնին պոպուլյար էր ելակե-բլոնդը, որի հետ փորձարկումներ էին անում Քայլի Ջեններն ու Քեթի Փերրին։
Քեթի Փերրի
Ամեն դեպքում, եթե ներկում եք մազերը, հիշեք, որ որքան բնական եւ օրգանական է ձեր գույնը, այնքան երկար կծառայի ձեզ։
Քայլի Ջեններ
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց