Յուրաքանչյուր կին պարտավոր է տիրապետել դիմահարդարման արվեստին: Համաձայնեք՝ ցանկանում ենք գեղեցիկ եւ անթերի տեսք ունենալ միշտ եւ ամենուր. աշխատավայրում, հյուր գնալիս, արձակուրդում կամ պարզապես զբոսանքի ժամանակ: Սակայն պրոֆեսիոնալ make-up կարելի է անել ոչ միայն դիմահարդարի մոտ: Դրա վարպետության գաղտնիքները կարելի է սովորել ինքնուրույն, NEWS.am STYLE-ի եւ MAKE-UP Atelier-ի տնօրեն Մադլեն Խաչատրյանի համատեղ նախագծի օգնությամբ: Առաջարկում ենք ձեզ վիդեոդասի օգնությամբ յուրացնել make-up-ի գաղտնիքներն ու հմտությունները:
«Առաջինը, որ անհրաժեշտ է անել, դեմքի մաշկն ու շուրթերը խոնավեցնելն է՝ կոսմետիկայի վնասակար ազդեցությունից մաշկը պաշտպանելու համար: Այնուհետեւ դեմքի T-աձեւ հատվածին քսում ենք բաց գույնի տոն, իսկ կողքերի համար օգտագործում ենք ավելի մուգ երանգ: Չենք մոռանում փոքրիկ թերությունները շտկել, ինչպես նաեւ թաքցնել աչքերի տակի շրջանակները:
Անցնենք աչքերին: 3 շտրիխով հնարավոր է ամբողջությամբ կերպարանափոխել աչքերը: Անմիջապես թարթիչների մոտ մուգ երանգ ենք քսում, մնացած հատվածները ներկում ենք բաց գույնի ստվերաներկով: Թարթիչներին սեւաներկ ենք քսում:
Շուրթերն առանձնացնում ենք բաց գույնի մատիտով, միայն դրանց ձեւն ուղղելու համար: Քսում ենք բնական գույնի շուրթերի փայլ, որպեսզի խոնավության արդյունք ստանանք:
Ընտրում ենք միայն բաց գույների սնգույր, օրինակ՝ բեժ, որն այս տարի նորաձեւ է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն