Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Լավագույն դիրքերը երեխա սաղմնավորելու համար

23:11, 3 ապրիլի

Երեխա սաղմնավորելու համար լավագույն դիրքերի թեմայով լուրջ գիտական ուսումնասիրություններ երբեք չեն կատարվել: Սակայն առողջ դատողությունը հուշում է, որ միսիոներական դիրքը (տղամարդը՝ վերեւից) լավագույն տարբերակն է, քանի որ սեռական օրգանն այդ ընթացքում ամենախորն է թափանցում, եւ սերմնահեղուկը հեշտությամբ հասնում է արգանդի վզիկին: Նրանց համար, ովքեր ցանկանում են երեխա սաղմնավորել, սիրով զբաղվելու ժամանակ կարելի է օգտագործել նաեւ «տղամարդը հետեւից» դիրքը, երբ կինը պառկած է փորին կամ կանգնած է ծնկա-արմունկային դիրքով. այդ կերպ նույնպես սերմնահեղուկը հասնում է նպատակին:

Փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել այնպիսի դիրքերից, երբ դուք նստած կամ կանգնած եք, ինչպես նաեւ հեծյալի դիրքից (կինը՝ վերեւից): Եթե դուք ընդունում եք ուղղահայաց դիրք, ապա երկրի ձգողականության ուժն ազդում է սերմնահեղուկի վրա, եւ նրան դժվար է շարժվել դեպի արգանդի փողերը:

Որոշ մասնագետներ կարծում են, որ երեխա սաղմնավորելու ձեր հնարավորությունները կմեծանան, եթե սեռական ակտից հետո կես ժամ պառկեք անկողնում, ցանկալի է՝ մեջքի վրա, կոնքերը՝ մի փոքր վեր, ոտքերը՝ բարձին դնելով: Տեսականորեն, դա սերմնահեղուկին պետք է օգնի շարժվել դեպի արգանդի փողերը՝ չպայքարելով երկրի ձգողականության ուժի դեմ: Սակայն այդ  պետք չէ անել, եթե միզապարկա-սեռային վարակ ունեք, եւ եթե բժիշկը խորհուրդ է տվել սեռական ակտից անմիջապես հետո դատարկել միզապարկը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել