«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպե՞ս է գարունն ազդում մարդու հոգեբանության վրա

23:27, 6 ապրիլի

Տարվա չորս եղանակները կապված են լուսնի, աստղերի, արեւի հետ,  եւ այս ամենը բերում է նրան, որ գարնանն օրգանիզմն ակտիվանում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսում նշեց հոգեթերապեւտ, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը՝ անդրադառնալով գարնանը մարդու հոգեբանական փոփոխությունների ու դրանց դրսեւորումների մասին: 

«Ծանր ձմեռվանից հետո բոլորը սպասում են, թե երբ է գալու գարունը: Որոշ գիտնականների կարծիքով՝ ձմռանը մարդու էներգիան կուտակվում է եւ  դուրս չի գալիս, իսկ գարնանը մարդու ողջ օրգանիզմի բոլոր համակարգերն ակտիվանում են: Հատկապես խոսքը վերաբերում է սեռական ակտիվությանը: Ես կարծում եմ, որ եթե կա հնարավորություն, կա ցանկություն, ինչի՞ համար ընկճել այդ ամենը: Եվ հենց այդ ակտիվության հետ է կապված այն, որ աշնան վերջին-ձմռան սկզբին շատ ծնունդներ են գրանցվում», - նշեց Մարատ Զաքարյանը:

Հոգեթերապեւտն անդրադարձավ նաեւ «գարնանային դեպրեսիա» կոչվող երեւույթին, որը կարող է ներքին կոնֆլիկտ առաջացնել հատկապես 50-ն անց տարիքի մարդկանց շրջանում: «Պետք է փորձել հաղթահարել այն, որպեսզի չվերածվի դեպրեսիայի եւ չբերի ինքնասպանության»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երեխաներին, նրանց մոտ, ըստ Զաքարյանի, հարմարողականությունը բարձր է, նրանք հեշտ են ադապտացվում: «Երեխան կխաղա իր ֆուտբոլը կամ տիկնիկը եւ էներգիան բաց կթողնի, եթե, իհարկե, չկա հոգեկան նախատրամադրվածություն եւ հոգեկան հիվանդություն», - նշեց Զաքարյանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել