Լավ արված մատնահարդարումը ենթադրում է եղունգների խնամված, գեղեցիկ ձեւ, որն անհրաժեշտ է ընտրել՝ ելնելով եղունգի բնական չափանիշներից, ինչպես նաեւ մատների կառուցվածքի յուրահատկությունից: Տնային պայմաններում եղունգներին ձեւ հաղորդելու մասին կպատմի MAKE-UP Atelier-ի մասնագետ Գրետա Նազարյանը:
«Ձեր եղունգներին ինչ-որ ձեւ հաղորդելուց առաջ հարկավոր է հիշել՝ ինչպիսին են դրանք լինում: Օրինակ՝ առանձնացնում են եղունգների այնպիսի հիմնական ձեւեր, ինչպես քառակուսի, օվալ, կլոր եւ «սրածայր», ինչպես նաեւ կոմբինացված ձեւեր. քառակուսի-օվալաձեւ, նշաձեւ, սուր:
Եղունգների ձեւի ընտրությունը մեծ մասամբ կախված է մատների չափից: Այսպես. բարակ եւ երկար մատներով աղջիկները պետք է ընտրեն կարճ օվալաձեւ կամ քառակուսի եղունգները: «Սրածայր» եղունգներն այս դեպքում չեն սազում, քանի որ դրանք տեսողականորեն ավելի բարակ եւ երկար կդարձնեն մատները եւ ձեռքը շքեղ տեսք չի ունենա:
Եթե մատները կարճ եւ մի փոքր թմբլիկ են, եղունգների լավագույն ձեւն օվալն է, երկարությունը՝ միջինը: Քառակուսի կամ սուր ձեւերը տեսողականորեն մատներն ավելի հաստ կդարձնեն, այդ պատճառով նման ձեւերից հարկավոր է հրաժարվել:
Երբ ցանկալի ձեւն ընտրված է, մնում է հասկանալ՝ ինչպես տնային պայմաններում եղունգներին ձեւ հաղորդել: Դրա համար անհրաժեշտ են որակյալ իրեր. տարատեսակ խարտոցներ, կտրող տափաշուրթ, մկրատ:
Եղունգները հարկավոր է կտրել միեւնույն երկարությամբ: Այնուհետեւ կարելի է սկսել եղունգներին անհրաժեշտ ձեւ հաղորդել: Դա կարելի է անել ապակե կամ ճենապակե խարտոցի օգնությամբ. մետաղականը կարող է վնասել եղունգի թաղանթը:
Եղունգներին ձեւ հաղորդելու ընթացքում խարտոցը պետք է թեքված պահել, դրանով աշխատել զգուշությամբ, առանց ուժեղ սեղմելու: Եղունգներն անհրաժեշտ է խարտել մեկ ուղղությամբ, հակառակ պարագայում հնարավոր է եղունգի թաղանթի շերտավորում: Եղունգների յուրաքանչյուր ձեւի համար գոյություն ունի խարտոցով աշխատանքի հատուկ եղանակ:
Եղունգներին ձեւ հաղորդելուց հետո, որպես կանոն, անցնում են հետագա մշակման. ավելորդ մաշկի հեռացում, դեկորատիվ շերտի քսում: Եթե եղունգների ձեւը ճիշտ է ընտրված, մանիկյուրը կդառնա մատների իսկական զարդը եւ երկար ժամանակ հաճույք կպատճառի դրանց տիրուհուն»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ