Խորը շնչեք ու արտաշնչեք
Կոնֆլիկտային իրավիճակում հանգստություն պահպանելու ունակությունն ուղղակիորեն կապակցված է լիցքաթափվելու ունակության հետ։ Մի քանի անգամ մակերեսային ու ոչ խորը շունչ քաշելը օրգանիզմի պատասխան արձագանքն է սթրեսին։ Անհարմարությունից ազատվելու համար պետք է փորձել խորը շնչել, ինչի շնորհիվ ուղեղը կսկսի ավելի սթափ աշխատել։ Փորձեք խորը շնչել բերանով, իսկ արտաշնչել քթով։ Այդպես կարող եք դադարեցնել սթրեսի հորմոնների՝ օրինակ ադրենալինի ու կորտիզոլի արտադրությունը։
Կենտրոնացեք սեփական մարմնի վրա
Եթե կենտրոնանաք վեճի ժամանակ առաջացող մարմնական գգացողությունների վրա՝ կարող եք փոխել դրանք։ Երբ մարդու ուշադրությունը կենտրոնանա իր մարմնի վրա, նա կարող է զգալ իր լարվածությունը, մակերեսային շնչառությունը եւ այլն։ Հենց լարվածություն զգաք ձեր մարմնում՝ փորձեք հնարավորինս թուլացնել ձեր ձեռքերն ու չեզոք դիրքի վերադառնալ։ Նման դիրքը ցույց կտա ձեր դրական տրամադրվածությունը, ինչը կօգնի հարթել սկսված կոնֆլիկտը։
Ուշադիր լսեք
Մարդուն բնորոշ է վեճ սկսելն այն դեպքում, երբ նա զգում է, որ զրուցակիցն իրեն չի լսում։ Բավականին բարդ է հարթել վեճը, եթե դուք չեք լսում, թե ինչ են ձեզ ասում։ Ձգտեք կենտրոնացնել ձեր ուշադրությունը ձեր զրուցակցի ասածների վրա։ Մի շտապեք նրան ընդհատել ձեր մտքերով ու դիտողություններով։ Դուք կկարողանաք արտահայտել ձեր մտքերը ձեր զրուցակցին լսելուց հետո։
Ձգտեք բաց հարցեր տալ
Բաց հարցեր տալը շատ կարեւոր է, եթե ցանկանում եք հարթել վեճը։ Բացի դրանից, դա ցույց է տալիս, որ դուք ուշադիր լսում եւ հարգում եք ձեր զրուցակցին։ Ոչ բոլորն էլ կարողանում բաց հարցեր տալ։ Ընդ որում՝ կարեւոր է խուսափել հասարակ հարցերից, որոնք ենթադրում են կարճ պատասխաններ՝ «այո» կամ «ոչ»։ Շատ ավելի կարեւոր է հարցական կոնստրուկցիաներ օգտագործելը, օրինակ հարցնել՝ ինչո՞ւ է այդպես, ո՞րն է պատճառը եւ այլն։ Փորձեք ուշադիր լինել ձեր բառերի ու հարցերի նկատմամբ։
Ձգտեք ցածր խոսել
Վեճը սրացումից խուսափելու բավականին հեշտ միջոց է բարձրացնել ձայներանգը կամ հակառակը՝ ցածրացնել այն։ Ընդ որում՝ կարեւոր է հասկանալ, որ ձայնի բարձրությունն ու երանգը կապակցված են զարկերակային ճնշման հետ։ Եթե այն բարձր է, մարդու համար դժվարանում է հասկանալ ասվածի իմաստը։ Ձգտեք մեղմել զրուցակցի բարկությունը ՝ չբարձրացնելով ձեր ձայնը։ Միայն այդպես դուք կարող եք ձեր հանգստությունը նրան փոխանցել։
Աղբյուրը՝ ladies-charm.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը