Տան ձեւավորման գործում կարեւոր է վարագույրների ճիշտ ընտրությունը, որոնք ոչ միայն ծածկում են բոլոր թերությունները, այլեւ ամբողջությամբ կերպարանափոխում են պատուհանն եւ բնակարանն ընդհանրապես: Այստեղ հարկավոր է հաշվի առնել ամեն ինչ. առաստաղի բարձրությունը, պատուհանների դիրքն ու չափերը, եւ, իհարկե, հենց սենյակների ինտերիերը: Բացի այդ, հարկավոր է միանգամից կողմնորոշվել, թե ի՞նչ դեր են կատարելու վարագույրները: Չէ՞ որ վառ լույսից եւ փոշուց, իսկ ձմռանը՝ ցրտից պաշտպանությունն անխոս անհրաժեշտ են, բայց երբեմն դրա համար անհրաժեշտ է լինում զոհաբերել դիզայնը: Այդ՝ ոչ դյուրին գործում կօգնի ներքին հարդարման դիզայներ Հերմինե Պետրոսյանը:
Վարագույրների դիզայն
Վարագույրների ձեւավորման տարածված տարբերակը երկու տարբեր կտորների համադրությունն է. ազատ կախված վարագույն՝ բարակ եւ թափանցիկ, որը սովորաբար փակում է ամբողջ պատուհանը, եւ երկրորդ շերտը՝ ամուր եւ ծանր կտորից, որոնք շրջանակում եւ զարդարում են պատուհանները երկու կողմից: Մի մոռացեք նաեւ, որ լայնակի գծերով կտորները տեղին կլինեն նեղ սենյակում, քանի որ տեսողականորեն «լայնացնում» են այն, իսկ ուղղահայաց գծերովը հարմար են ցածր առաստաղով սենյակիների համար:
Որպեսզի վարագույրները չտարրալուծվեն սենյակի ներքին հարդարման հետ, խորհուրդ է տրվում դրանք ընտրել պատերից ավելի բաց կամ մուգ երանգներով: Դեղին, կարմիր գույները ջերմության տպավորություն են ստեղծում, իսկ կապույտն ու մոխրագույնը սառը երանգներ են համարվում: Լրացուցիչ ջերմություն են հաղորդում ամուր, ծանր կտորներից վարագույրները:
Լամբրեկենը (բոլորածալք, որը տեղակայված է վարագույրի վրա) պատուհանի լրացուցիչ ձեւավորում եւ ավարտունության որոշակի զգացողություն է ստեղծում: Բայց ոչ բարձր առաստաղի պարագայում դժվար կլինի համապատասխան դիզայն ընտրել: Այդ դեպքում ավելի լավ է փորձեր չանել, որպեսզի կառույցը հսկայական չստացվի:
Կտորի ընտրություն
Վարագույրների համար կտորի ընտրության ժամանակ հստակ պետք է իմանաք, թե ինչպիսի՞ գործառույթ են դրանք իրականացնելու: Բնակարանն արեւի լույսից պաշտպանելու պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ բաղադրությամբ ներծծված կտոր, ինչի հաշվին այն ավելի քիչ է վառվում արեւի տակ: Եթե վարագույրները պետք է հաճախ լվանաք (այսինքն դրանք փոշեկուլի դեր պետք է կատարեն), ապա ավելի լավ է ընտրել ամուր կտոր:
Գործնական տեսանկյունից վարագույրի կտոր ընտրելիս լավագույն տարբերակը կլինի պոլիէսթերը կամ բամբակի հետ դրա համադրությունը: Այդ կտորները հեշտ է տնային պայմաններում լվանալ, բայց 30-40 աստիճան ջերմաստիճանում: Թավշյա, լիոնի կամ բամբակե կտորներին հարկավոր է չոր մաքրում: Մաքուր բամբակից կտորները հարմար չեն այնպիսի տարածքների համար, որոնք օրվա մեծ մասը լուսավորված են արեւով, քանի որ դրանք շատ արագ վառվում են եւ կորցնում նախնական գեղեցիկ տեսքը:
Եվ հիշեք. վարագույները ներքին հարդարման գործում կարեւորագույն դերակատարությունն ունեն, այդ պատճառով դրանց պետք է հատուկ ուշադրություն դարձնել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը