Եթե Հայաստանում նախկինում մորուքը հոգեւորականի կամ ֆիդեիստի այցեքարտն էր, ապա այսօր այն հարգի է եւ նորաձեւ: Սակայն մորուք աճեցնելը գործի կեսն է, այն հատուկ խնամք է պահանջում: Հայ մորուքավորների շրջանում որքանո՞վ է տարածված գրումինգի մշակույթը. հարցի շուրջ NEWS.am Style-ը զրուցել է բարբեր Միքայել Տրանտիկի հետ:
Մորուքն ամեն ինչի հիմքն է
Կարծեմ՝ այսպիսի ասացվածք կա. կնոջն ադամանդներն են զարդարում: Իսկ, ահա, տղամարդուն տղամարդ է դարձնում նրա մորուքը: Եթե մտաբերենք մեր նախնիներին, ապա նրանք պահել են կարճ կամ երկար մորուք, որը ուժեղ սեռի պարտադիր ատրիբուտն էր: Հիմա դեմքի բուսականությունը կարգավիճակի, ոճի, կենսակերպի ցուցանիշն է, ի վերջո, նորաձեւություն է: Դրանից բացի, շատերը նախընտրում են մորուք պահել այն պատճառով, որ ավելի առնական, տարիքից մեծ տեսք ունենան, եւ որ աղջիկներին դուր գան: Երեւանում մորուքը շատ տարածված դարձավ Սերժ Թանկյանի, Քանյե Ուեսթի, Տիմատիի այցելություններից հետո: Անմորուս տղամարդիկ, հավանաբար, նույնպես դրա մասին երազում են: Պարզապես ինչ-որ մեկին թույլ չի տալիս մասնագիտության առանձնահատկությունը, դրես կոդը: Իսկ ընդհանրապես տղամարդուն մորուքը զարդարում է:
Մորուքի խնամքի մշակույթը
Ինչպես գլխի մազերը, մորուքը հատուկ խնամքի կարիք ունի, այն պետք է կարճացնել, հավասարեցնել, շտկել: Տղամարդիկ բարբերշոփ են հաճախում ոչ միայն սափրվելու, այլ նաեւ մորուքին ձեւ տալու համար, նրանց համար կարեւոր է նաեւ ինքնին խնամքի պրոցեսը: Նրանց դուր է գալիս իրենց հարդարված, ոճային զգալ, սափրվելուց հետո ոչ թե գրգռված, այլ նուրբ մաշկ ունենալ, ոչ թե այծի, այլ նորաձեւ մորուքով ներկայանալ: Այսօր հայ տղամարդը եւս ցանկանում է խնամված լինել, եւ այս մշակույթն օրեցօր ավելի է տարածվում: Հիմնականում ստեղծագործող մարդիկ, մշակույթի գործիչներն են մորուք պահում: Բնականաբար, նրանք հասկանում են մորուքի ձեւավորմանը մասնագիտական մոտեցման անհրաժեշտությունը: Իսկ մյուսները դանդաղորեն հասնում են դրան:
Արդիական մորուքը՝ հայ մաչոների շրջանում
Իրականում բոլորի ցանկություններն ու ոճը տարբեր են, եւ ես չեմ կարող ճշգրիտ վիճակագրություն ներկայացնել: Սակայն հայ տղամարդիկ հիմնականում նախապատվություն են տալիս մորուքի ավելի «խստաոճ» ձեւերին: Շատ տարածված է մորուքի միջին երկարությունը, այսպես կոչված՝ «փայտահատի ոճը», նաեւ «եռօրյա» ցցված մազերը: Երկար մորուքը խնամելն անչափ դժվար է, ուստի այն առանձնապես չեն ողջունում: Սակայն այդպիսի համարձակներ, այնուամենայնիվ, կան:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ