Հայտնի է, որ աչքերը հոգու հայելին են: Աչքերի գեղեցկությունը կախված է դրանց ձեւից, գույնից եւ, իհարկե, թարթիչներից: Հենց թարթիչներն են աչքերն արտահայտիչ եւ առանձնակի գրավիչ դարձնում: Բացի այդ, թարթիչները եղջերաթաղանթը փոշուց պաշտպանելու կարեւոր գործառույց են իրականացնում: Երկար խիտ թարթիչները շատ աղջիկների երազանքն են, բայց, ցավոք, ոչ բոլորին է ծննդյան օրից նման նվեր բաժին ընկել: Թարթիչների խնամքի մասին NEWS.am STYLE-ին խորհուրդներ է տվել կոսմետոլոգ Մարինա Հովսեփյանը:
«Թարթիչների չափազանց շատ թափվելը կանխարգելելու համար հարկավոր է դրանք խնամել ամեն օր: Դա շատ հեշտ է. օգտագործեք որակյալ դեկորատիվ կոսմետիկա, իսկ երեկոյան անպայման մաքրեք դիմահարդարումը: Երբեք մի պառկեք քնելու՝ առանց թարթիչներից սեւաներկը մաքրելու: Դիմահարդարումը մաքրելու համար օգտագործեք աչքերից կոսմետիկան հեռացնելու հատուկ միջոցներ. դրանք արտադրվում են՝ հաշվի առնելով դեմքի առանձին հատվածների մաշկի յուրահատկությունները: Այդ միջոցները վերահսկողություն են անցել եւ անվտանգ են աչքերի համար: Բացի այդ, դրանք սեւաներկը նրբորեն հեռացնում են թարթիչներից. չեք տրորում ո՛չ կոպերի մաշկը, ո՛չ հենց թարթիչները: Ավելորդ տրորումը կբերի դրանց դյուրաբեկությանն ու թափվելուն:
Ավելորդ չի լինի շաբաթը երկու կամ երեք անգամ (կատարյալ պարագայում՝ ամեն օր) աչքերին թրջոցներ դնել: Դրա համար օգտագործում ենք երիցուկի, եղեսպակի բուսական թուրմերը: Բամբակե բարձիկները թաթախում ենք ջոլ լուծույթի մեջ եւ 15 րոպե պահում փակ աչքերի վրա: Նման դիմակներն օգնում են հեռացնել կոպերի մաշկի հոգնածությունը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար