«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հրավերով 2012 թ-ի հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանում էին գտնվում Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open Doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան (Martina Malacrida) և փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը (Joel Chapron): «Ոսկե ծիրան»-ի դահլիճում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի և անհատական հանդիպումների ժամանակ հյուրերը տեղացի կինոռեժիսորներին և պրոդյուսերներին ներկայացրեցին «Բաց դռներ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ:
«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում է որևէ տարածաշրջանի վրա և այս տարի ծրագիրը նվիրված է Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:
«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էր լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել են 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել են 12-ը:
«Բաց դռներ» ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից: Ընտրված ծրագրերի ներկայացացիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 եւ 6.000 եվրո մրցանակներով:
Տեղեկացնենք նաև, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի Կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև հայկական` վերջին 20 տարում նկարահանված ֆիլմերի մեծ ընտրանի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից