Հարթ, խնամված եւ խիտ մազերը միշտ ուշադրություն են գրավում: Գոյություն ունեն մազերի խնամքի տարատեսակ միջոցներ: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Դիանա Հարությունյանին՝ խնդրելով ներկայացնել մազերն ավելի խիտ եւ ուժեղ դարձնելու միջոցները:
«Շատ կանայք են բախվում մազաթափման խնդրին: Մեր էկոլոգիան վատ վիճակում է, իսկ դա, իհարկե, արտացոլվում է մեր օրգանիզմի, մասնավորապես՝ մազերի, մաշկի, եղունգների վրա: Այդ պատճառով ձեր վարսերին լավ խնամք է հարկավոր: Խորհուրդ եմ տալիս հետեւել այս կանոններին.
1. Մազարմատների սնուցումն ապահովվում է ամենօրյա սանրմամբ: Շատ կարեւոր է, որ սանրը շատ կոպիտ չլինի, քանի որ այն կարող է վնասել գլխամաշկը: Նախընտրությունը տվեք մանր ատամներով փայտե սանրերին:
2. Շատ բալզամ մի գործածեք, դե, իսկ եթե առանց դրա անհնար է, ապա հիշեք, որ այն պետք է քսել միայն մազերին, եւ ոչ թե գլխամաշկին եւ մազարմատներին: Այն կարող է փափկացնել մազի արմատը՝ այդպիսով նպաստելով մազաթափությանը:
3. Խուսափեք արեւի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Դրանց ներքո մազերը կորցնում են փայլը, դառնում չոր եւ սկսում են թափվել:
4. Գլուխը շատ տաք ջրով մի լվացեք եւ ջանացեք, որպեսզի շամպունը համապատասխանի ձեր մազերի տեսակին: Հիշեք, որ ամեն անգամ շամպունը փոխել չի կարելի: Գտեք ձեզ ամենահարմարը եւ այն օգտագործեք հնարավորինս երկար:
5. Մի մոռացեք դիմակների մասին: Օրինակ՝ կարող եք դիմակ պատրաստել կռատուկի յուղից եւ ձվի դեղնուցից: Վերցնում ենք 2 ճաշի գդալ կռատուկի յուղ, 1 թեյի գդալ մեղր, նույնքան էլ կոնյակ եւ մեկ դեղնուց: Դիմակը կիրառում ենք շաբաթը երկու անգամ՝ մազերին թողնելով 1 ժամ: Կամ ահա դեղնուցով եւ կակաոյով այս դիմակը: Հարկավոր է 1 դեղնուց, 1 թեյի գդալ կակաոյի փոշի եւ կես բաժակ կեֆիր: Ստացված զանգվածը քսում ենք մազերին եւ թողնում 40 րոպե: Հիշեք, որ դիմակները միշտ հարկավոր է լավ լվանալ գոլ ջրով:
6. Շատ լաք եւ մուսս մի գործածեք:
7. Մազերը չորացրեք բնական ճանապարհով, վարսահարդարիչ մի օգտագործեք:
8. Մազերը շատ ձիգ մի կապեք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով