Ամռան սկսվելուն գրեթե ոչինչ չի մնացել, այդ պատճառով ժամանակն է մտածել ոչ միայն ձեր, այլեւ ձեր երեխաների լողափային զգեստապահարանի մասին: Աղջիկների համար լողազգեստները պարտադիր են: Անցել են ժամանակները, երբ նախադպրոցական տարիքի աղջիկները լողափին ցատկոտում էին սպիտակ կիսավարտիքով. դրանք սովետական ժամանակների մնացորդներ են, երբ «բոլորը հավասար էին»: Մանկական հոգեբաններն ու բժիշկները նշում են, որ 2-3 տարեկանից սկսած աղջիկներին հարկավոր է անպայման լողազգեստ հագցնել: Դա երեխաների սեռական դաստիարակության մասն է: Այո, այո, մի՛ զարմացեք: Չնայած 3-4 տարեկան աղջնակը դեռեւս երեխա է թվում, նա արդեն հրաշալի հասկանում է, թե ինչը եւ ինչպես պետք է ծածկել, իսկ ինչը՝ ցուցադրել:
Առաջարկում եմ ձեզ դիտարկել այս սեզոնի մանկական նորաձեւ լողազգեստները, որոնք ամենից արդիականն են նորաձեւության փոքրիկ սիրահարների համար:
1. Ծաղկային նկարներ եւ անհամաչափություն
Զարմանալի չէ, որ ժամանակակից աղջնակներն իրենց հասուն են զգում արդեն գիտակից տարիքում՝ սկսած 2 տարեկանից: Որքան էլ տարօրինակ թվա, բայց պատանի աղջիկները մեծ հաճույքով հագնում են հագուստ, որը տեսողականորեն նման է «մայրիկի հագուստներին»: Դրա հետ կապված՝ անհամաչափ վերնամասով եւ ծաղկային նկարներով լողազգեստներն անփոխարինելի են դառնում:
2. Մանկական լողազգեստներն առանց ծովային նկարների անիմաստ են: Գիծը էֆեկտիվ եւ կոնտրաստային են դիտվում: Խարիսխներ, ալիքներ, ծովային թռչուններ. նման ձեւավորումն այս ամառ արդիական է:
3. Վարդագույն դարսեր
Շատ մայրիկներ այսօր հեռանում են աղջիկների համար վարդագույն իրեր ընդրելու ավանդույթից՝ նախընտրելով այլ երանգներ: Այսպես թե այնպես, նուրբ վարդագույնը, կրեմագույնը վառ վարդագույն չեն, որից շատերը հրաժարվում են: Այդ պատճառով նորաոճ վարդագույն լողազգեստը վատ չի դիտվի:
4. Նուրբ պուտեր
Սպիտակ պուտերով բաց մարջանագույն նորաոճ լողազգեստը 2013-ի ամռան կարեւորագույն մոդելներից է: Ձեր աղջնակի համար ընտրեք պուտերով կամ համապատասխան երանգներով գլխարկ եւ համարձակորեն ուղեւորվեք ծովային եւ արեւային լոգանք ընդունելու:
Անժելիկա Մանուկյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը